Տնտեսություն
1 837 լարի ՝ Վրաստանում հունիսին միջին աշխատավարձը
BM.ge հարտակի կողմից տարածված տեղեկության համաձայն, Վրաստանում հունիսին միջին աշխատավարձը կազմել է 1 469 լարի (530 դոլար), 1 837 լարի՝ ներառյալ հարկերը։ Իսկ աշխատավարձերի վճարումների վրա ծախսվել է 1,65 մլրդ լարի։

Եկամուտների ծառայությունից հայտնում են, որ աշխատավարձ ստացող անձանց թիվը շատ ավելի է, քան նախորդ տարի: Աշխատավարձ է ստացել 902 հազար մարդ:

PMCG հետազոտական ​​կենտրոնի տվյալներով՝ երկրում աշխատավարձ ստացողների գրեթե մեկ քառորդը մինչև 600 լարի աշխատավարձով քաղաքացիներն են։

Ընդ որում, Վրաստանի բնակչության գրեթե կեսն ապրում է օրական 5,5 դոլարից պակաս գումարով, որից մինչև 17 տոկոսն ապրում է 3,2 դոլարից պակաս գումարով։
| Print |