Տնտեսություն
Ու՞մ համար է կանխատեսվում աշխատավարձերի բարձրացում

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ հունվարից ոստիկանների, զինվորների և անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետը։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և անվտանգության ծառայության ֆինանսավորումն ավելանում է ընդհանուր առմամբ 490 մլն լարիով։

«Այդ թվում 20 տոկոսով կբարձրանան ոստիկանների, զինվորների, անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը։ Հիշեցնեմ, որ հունվարին 10 տոկոսով բարձրացրինք բոլոր քաղծառայողների աշխատավարձերը, 2023 թվականի հունվարին կբարձրանան նաև բոլոր քաղծառայողների աշխատավարձերը և այս բարձրացումը կշարունակվի նաև հաջորդ տարիներին։

Բացի այդ, ասեմ, որ ոստիկանների և զինվորների սոցիալական պայմանների բարելավման համար նախատեսել ենք բնակարանների կառուցում։ «Բանակային քաղաքը» ավարտվում է, մի քանի ամսից կբացենք ու 1000-ից ավելի զինվորների բնակարան կտրամադրենք։ Այս ծրագիրը կշարունակվի նաև ապագայում։ Հիմա մի քանի շաբաթից կսկսենք կառուցել ոստիկանական քաղաքը։ 1000-ից ավելի ոստիկաններ կստանան այս բնակարանները, և դա, անշուշտ, երկարաժամկետ ծրագիր է լինելու։ Ենթակառուցվածքների զարգացման համար մենք նախատեսել ենք նաև ոստիկանության շենքերի վերանորոգում, բազաների կառուցում-վերանորոգում, սպառազինություն, տեխնիկա, նոր մեքենաներ և այլն»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

 

| Print |