Տնտեսություն
Կարտոֆիլի գինը թանկացել է
EastFruit-ի վերլուծաբանները շարունակում են ուսումնասիրել շուկայում առկա իրավիճակը վրացական կարտոֆիլի հետ կապված։ Անցած շաբաթ վրացական կարտոֆիլի միջին մեծածախ գինը  մեկ կիլոգրամի դիմաց բարձրացել է 1,5 լարիով։ Գները ռեկորդային բարձր են տարվա ընթացիկ ժամանակաշրջանի համար:

Քվեմո Քարթլիում, որտեղ արտադրվում է երկրի կարտոֆիլի մոտ 20-25%-ը, կարտոֆիլի պաշարները շատ ցածր են։ Իսկ Սամցխե-Ջավախեթին՝ կարտոֆիլ արտադրող խոշորագույն տարածաշրջանը, որի մասնաբաժինը ընդհանուր արտադրանքի 60%-ն է, այժմ սկսում է ապահովել պաշարները, չնայած, հավանաբար, Ջավախեթիում նույնպես համեմատաբար սահմանափակ մատակարարում է ակնկալվում՝ անբարենպաստ եղանակի պատճառով:

Թե այսուհետ որքանով կթանկանան, կարծիքները տարբեր են: Որոշ արտադրողներ էլ ավելի մեծ աճ են ակնկալում։ Բացի Սամցխե-Ջավախեթիում ստացած վատ բերքից, նրանք ընդգծում են այլ կարևոր գործոններ:

Ներմուծումն այժմ շահավետ կլինի, քանի որ Վրաստանում գները բարձր են։ Ներմուծման դեպքում գները նույնպես չեն թանկացնի, սակայն կան ենթադրություններ, որ Թուրքիան կսահմանափակի կարտոֆիլի արտահանումը, սեփական շուկային աջակցելու համար։

Ուկրաինայի պատերազմից հետո աճող պահանջարկը հանգեցրեց օտարերկրացիների, հիմնականում ռուսների, ներհոսքի Վրաստան։ Այս գործընթացը դեռ սկսվեց պատերազմից հետո, սակայն սեպտեմբերի 21-ին զորահավաքի մասին հայտարարությունից հետո ներհոսքը ցույց տվեց բացառիկ բարձր տոկոս։

Ֆերմերներից ոմանք ակնկալում են, որ հոկտեմբերին Սամցխե-Ջավախքում կարտոֆիլի գները կնվազեն՝ բերքահավաքի գագաթնակետին զուգահեռ։ Պատճառ են համարում այն փաստը, որ շուկայում շատ ավելի մեծ քանակությամբ կարտոֆիլ կլինի, քան հիմա, ուստի գները պետք է ավելի ցածր լինեն։

Ընդհանուր առմամբ, բոլորը համակարծիք են, որ այս տարի գներն ավելի բարձր են լինելու, քան նախորդ սեզոնին էր։
| Print |
თეგები: գներ / կարտոֆիլ / մեծածախ /