Տնտեսություն
Ախալցիխեում ալյուրը կրկին թանկացել է
Չնայած փորձագետների դրական կանխատեսմանը, Վրաստանում ալյուրի գինը կրկին թանկացել է: Եթե ​​մեկ շաբաթ առաջ Ախալցիխեում ամենաորակյալ ալյուրն արժեր 90 լարի, ապա այսօր դրա գինը 97 լարի է։

Թանկացմանը զուգընթաց շարունակում է աճել ալյուրի ներկրումը Վրաստան։ Աճ է արձանագրվում ոչ միայն նախորդ ամիսների, այլեւ նախորդ տարվա համեմատ։ Երկրում ապրանքների հիմնական ներկրողը շարունակում է մնալ Ռուսաստանը։

Ցորենի և ալյուրի գների նվազման միտում է նկատվել սեպտեմբեր ամսին, որի ընթացքում մեկ պարկը արժեցել է 72 լարի։ Նվազման դրական միտումը երկար չտևեց և արդեն հոկտեմբերին գինը կրկին բարձրացավ։

Ուկրաինայից հացահատիկի արտահանման երկարաձգումը չորս ամսով երաշխավորեց արտադրանքի արտահանման հնարավորությունը, ինչն իր հերթին կազդեր ալյուրի գնի վրա, թեև այս փուլում իրավիճակը դեռևս անկանխատեսելի է։
| Print |
თეგები: ալյուր / թանկացում /