Տնտեսություն
Այս տարի Վրաստանը վառելիքի 84%-ը գնել է ՌԴ-ից
2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստան բենզինի և դիզվառելիքի ներմուծումն աճել է:

Նրանց հաշվետվության համաձայն՝ վառելիքի ներմուծումը կազմել է 275 հազար տոննա, ինչը 17,8 հազար տոննայով կամ 6,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (257,2 հազար տոննա) ցուցանիշից։ Դրանցից բենզինի վառելիքի ներկրման ծավալը կազմել է 127,6 հազար տոննա, իսկ դիզվառելիքի ներմուծումը` 147,5 հազար տոննա։

Ըստ կատեգորիաների՝ բենզինի ներմուծումը բաշխվում է հետևյալ կերպ.

A-91 ռեգուլյար բենզին - 76,5 հազար տոննա (60%);
A-95 պրեմիում բենզին - 48 հազար տոննա (37,6%);
A-98 սուպեր բենզինը՝ 3,1 հազար տոննա (2,4%)։

3 ամսում երկրում սպառվել է 232,1 հազար տոննա ռուսական արտադրության վառելիք, ինչը կազմում է ամբողջ ներմուծման 84,4%-ը։
| Print |