Վրացական մեղրի արտահանումը նվազել է 56%-ով
Վրացական մեղրի արտահանումը նվազել է 56%-ով: 2024 թվականի ութ ամսվա ընթացքում արտահանվել է 210 հազար դոլարի 63 տոննա վրացական մեղր, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 476 հազար դոլարի 65 տոննա արտադրանք:
Անցած տարի 1 կգ վրացական մեղրի արտահանման գինը կազմել էր 7.2 դոլար, իսկ այս տարի այն կազմել է 9 դոլար: Սա նշանակում է, որ արտահանման գինը մոտ 25%-ով աճել է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին վրացական մեղրի հիմնական արտահանման շուկաները հետևյալն են եղել.
Արաբական Միացյալ Էմիրություններ - 7 տոննա, 99.9 հազար դոլար,
ԱՄՆ - 3.2 տոննա, 34 հազար դոլար,
Ադրբեջան - 7.7 տոննա, 25.9 հազար դոլար,
Իրաք - 3 տոննա, 21.8 հազար դոլար,
Ճապոնիա - 610 կգ, 10.1 հազար դոլար:
Արտահանման հետ միասին նվազել է նաև ներմուծումը: Նվազումը կազմել է 46%: Ավելի կոնկրետ, անցյալ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանում ներմուծվել էր 29 հազար դոլարի 4.9 տոննա մեղր, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում ներմուծվել է միայն 16 հազար դոլարի 2.1 տոննա արտադրանք:
Անցյալ տարի 1 կգ մեղրի միջին ներմուծման գինը կազմել էր 5.9 դոլար, իսկ այս տարի գինը հասել է 7.6 դոլարի: Տվյալների համաձայն, Վրաստանում մեղրի ներմուծման արժեքը աճել է 29%-ով: