Վրաստանից ռեկորդային քանակի ձու է արտահանվել
2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանից արտահանվել է 3.6 միլիոն դոլարի արժեքով 9.619 միլիոն ձու, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
2023 թվականի նույն ժամանակահատվածում արտահանման ցուցանիշը կազմել էր 2.5 միլիոն դոլար և 7.045 միլիոն ձու:
Հարկ է նշել, որ արտահանվող արտադրանքը ինկուբացիայի համար նախատեսված ձու է, որը Վրաստանից գնում են հարևան երկրները՝ Հայաստան և Ադրբեջան:
Ընթացիկ տարվա ութ ամսվա ընթացքում Վրաստանից Ադրբեջան արտահանվել է 2.6 միլիոն դոլարի արժեքով 7.194 միլիոն ձու, իսկ Հայաստանը գնել է 1 միլիոն դոլարի 2.424 միլիոն ձու:
«Հայաստանի և Ադրբեջանի համար Վրաստանից ձու գնելն ավելի հեշտ է, քան Ռուսաստանից կամ Եվրոպայից: Ռուսաստանը հեռու է, իսկ մյուս երկրների դեպքում գոյություն ունեն մաքսատուրքեր: Քանի որ մենք եղել ենք ԱՊՀ անդամ, ինչպես Հայաստանը և Ադրբեջանը, ունենք առևտրային պայմանագիր, որը հանում է այս մաքսատուրքը: Շատ պարզ մաթեմատիկա է, և, համապարփակ ասած, պատկերը հետևյալն է՝ ինկուբացիայի համար նախատեսված վրացական ձուն հիմնականում արտահանվում է Հայաստան և Ադրբեջան, մինչդեռ սննդի համար նախատեսված ձուն ներմուծվում է երկիր: Սա արտահանման աճի հիմնական պատճառ է, քանի որ ոչ նոր արտադրություններ են ավելացել, ոչ էլ արտադրության ծավալներն են մեծացել: Պարզապես վրացի գործարարների համար շահավետ է արտադրանքը դուրս բերել և վաճառել այս երկրներում, քանի որ մաքսատուրքը հանվում է», - հայտարարել է «Թռչնաբուծության զարգացման ասոցիացիայի» ղեկավար Զուրաբ Ուչումբեգաշվիլին: