Որ մթերքներն են թանկացել նոյեմբերին
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2024 թվականի նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ գնաճը Վրաստանում կազմել է 0.7%, իսկ տարեկան գնաճը՝ 1.3%։
Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա այս ցուցանիշը 2024 թվականի նոյեմբերին՝ անցյալ տարվա համապատասխան ամսվա համեմատ, կազմել է 1.6%։
Վիճակագրության համաձայն՝ առավել շատ թանկացած ապրանքները կանաչեղենը, սխտորը և լոլիկն են համարվում։
Նոյեմբերին թանկացած ապրանքների տասնյակը.
Կանաչեղեն - 85.1%
Սխտոր - 62.2%
Լոլիկ - 49%
Կիտրոն - 44.8%
Կարմիր պղպեղ - 43%
Դդում - 138%
Կիվի - 33%
Նարինջ- 30%
Կաղամբ - 28%
Կանաչ լոբի - 22.6%