Վրաստանը հացի գնի տեսանկյունից հարևան երկրների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը։ Numbeo-ի տվյալներով՝ հացի միջին գինը բարձր է Թուրքիայում և Հայաստանում, իսկ ավելի ցածր՝ Ռուսաստանում և Ադրբեջանում։
Ըստ վերջին տվյալների՝ Վրաստանում 500 գրամ սպիտակ հացի միջին գինը կազմում է 59 ցենտ, ինչի շնորհիվ երկիրը 96 երկրների շարքում հացի բարձր գնի ցուցանիշով 81-րդ տեղում է։
Հարևան երկրներում հացի գները՝
- Թուրքիա – 96 ցենտ (64-րդ տեղ)
- Հայաստան – 77 ցենտ (73-րդ տեղ)
- Ռուսաստան – 48 ցենտ (89-րդ տեղ)
- Ադրբեջան – 44 ցենտ (93-րդ տեղ)
Numbeo-ի տվյալներով՝ հացն ամենաթանկն է ԱՄՆ-ում (3.61 դոլար), Շվեյցարիայում (3.56 դոլար) և Կոստա Ռիկայում (3.10 դոլար): Իսկ ամենաէժան հացը Ալժիրում է (14 ցենտ), Թունիսում (16 ցենտ) և Լիբիայում (31 ցենտ):