Տնտեսություն
Օգտատերերին կենսաթոշակի տեսքով տրամադրվել է 79.2 միլիոն լարի
Վրաստանի կենսաթոշակային գործակալության տեղեկատվության համաձայն՝ կենսաթոշակային սխեմայի մասնակիցների թիվը կազմում է մեկ միլիոն 612 հազար մարդ։

Նրանց տվյալներով՝ 2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ կուտակված կենսաթոշակից օգտվել է 18,749 մարդ, և նրանց կենսաթոշակի տեսքով տրամադրվել է 79,2 միլիոն լարի։

«Կենսաթոշակային ակտիվների արժեքը կազմում է 6.7 միլիարդ լարի, այդ թվում՝ ստացված 1.6 միլիարդ լարին գերազանցող շահույթը», – նշվում է կենսաթոշակային հիմնադրամի տեղեկատվության մեջ։
| Print |