Իրավունք
Նախագահի համաներման վերաբերյալ դատախազությունը հետաքննություն է սկսել
Վրաստանի գլխավոր դատախազությունը նախագահի կողմից համաներման վերաբերյալ հետաքննություն է սկսել: Հատուկ հայտարարությունը տարածել է գլխավոր դատախազությունը: 

«Հետաքննությունը սկսվել է դատապարտյալներ՝ Ռամազ Դևաձեի, Զուրաբ Նադիրաձեի և այլ անձանց համաներման գործընթացում լիազորությունների չարաշահման փաստով, հանցագործությունը նախատեսված է Վրաստանի քրեական օրենսգրքի 332 հոդվածի առաջին մասով: Պարբերաբար հանրությանը կտրամադրենք տեղեկատվություն հետաքննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ»,- հայտարարում են դատախազությունում: 

Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից, օգոստոսի 28-ին նշվող «Մարիամոբա» տոնի առթիվ 34 դատապարտյալի համաներումը աղմուկի արժանացավ: Դատապարտյալներից մեկը, Ռավազ Դևաձեն,  Բաթումիում 22-ամյա ոստիկանին սպանելու համար պատժված էր 12 տարվա ազատազրկմամբ: 

Փոքր ուշ պարզվեց, որ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում շնորհել է նաև Ասլան Բեժանիձեին, ով դատապարտված էր 18-ամյա երիտասարդի սպանության համար: 

Սեպտեմբերի 18-ին արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարեց, որ նախագահի համաներում տրվածների թվում կա անձ, ով ոչ մի օր չի անցկացրել բանտում և մինչ այժմ գտնվում է հետախուզման մեջ: 

Այս պատճառով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտյալների համաներման համար մարիտորիում է հայտարարել:
| Print |