Նինոծմինդայում ընտանեկան բռնության մեղադրանքով հայր և որդի են ձերբակալվել
10:55 / 13.10.2019
Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնի Նինոծմինդայի շրջանային կառավարման աշխատակիցները անցակցրած օպերատիվ-հետաքննչական գործողությունների արդյունքում ընտանեկան բռնության մեղադրանքով ձերբակալել են հայր և որդի՝ 1977 թվականին ծնված Ռ.Վ.-ին և 1953 թվականին ծնված Դ.Վ.-ին: Հետաքննությունը պարզել է, որ Ռ.Վ.-ն հոր՝ Դ.Վ.-ի հետ միասին, կնոջը՝ 1982 թվականին ծնված Փ.Ս.-ին պարբերաբար բռնության են ենթարկել և սպառնացել սպանելով:
Հետաքննությունն ընթանում է ընտանիքում խմբակային բռնության և ընտանիքի անդամի նկատմամբ սպառնալիքի առնչությամ, Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, 11-րդ հոդվածի 1-ին մասով, 126-րդ հոդվածի 1-ին մասով և 11-րդ հոդվածի 1-ին մասով: Հանցագործությունը նախատեսում է 2 տարվա ազատազրկում: