Իրավունք
Ասպինձայում ավտովթարից երկու մարդ է զոհվել

 

Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ասպինձայի գյուղ Տոլոշի մոտ: Թեթև մեքենան ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը՝ 29-ամյա տղամարդը տեղում մահացել է: 

Շտապ օգնության անձնակազմը երկրորդ տուժածին տեղափոխել են Ասպինձայի հիվանդանոց, սակայն մոտ 22-ամյա տղան նույնպես չի փրկվել: 

Ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսել ՔՕ-ի 276-րդ մասով, որը նկատի ունի տրանսպորտային երթևեկության կանոնների խախտում: Առաջին ալիք:

 

| Print |