Ախալքալաքում տեղի է ունեցել ավտովթար
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալքալաքում: Միմյանց բախվել են երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները:
Nor.ge-ի տվյալների համաձայն, ավտովթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն երկու մեքենան էլ ստացել են զգալի վնասներ:
Միջադեպը տեղի է ունեցել Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում, ցերեկը ժամը 15:20-ի սահմաններում: