Իրավունք
Սեռական ոտնձգություն, շանտաժ, կալանավորում՝ պատմում է Ախալքալաքում «ՄԱՇ»-ի անդամը

«Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Արթուր Մկոյանը, ով օգոստոսի 24-ին իր տանը խուզարկության ժամանակ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու համար բերման էր ենթարկվել, ոստիկանությանը մեղադրում է ճնշումների և անմարդկային վերաբերմունքի մեջ։ Ձերբակալման ժամանակ ստացած վնասվածքները դեռևս տեսանելի են Արթուր Մկոյանի մարմնի վրա։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Ախալքալաքում հայտնի էր դարձել Արթուր Մկոյանի աղմկահարույց կալանավորման մասին։ Նա բերման էր ենթարկվել իր տան խուզարկության ժամանակ՝ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար։ Նա որպես վարչական պատիժ՝ 11 օր կալանավայրում էր։

Արթուր Մկոյանի կինը լրագրողներին հայտնել էր, որ կալանավորումը ոստիկանության կողմից ամիսներ շարունակ շանտաժի և Ախալքալաքի ոստիկանապետ Շալվա Լոմսաձեի կողմից սեռական ոտնձգությունների արդյունք է։

Մկոյանի կինը բողոք է ներկայացրել Վրաստանի Դատախազություն՝ Ախալքալաքի ոստիկանապետին մեղադրելով բռնության, սեռական ոտնձգությունների, շանտաժի մեջ:
| Print |