Վրաստան փորձել են ապօրինի ներկրել ոսկյա զարդեր
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը, համաձայնեցնելով եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցների հետ, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Վրաստանի մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերի ապրանքներ տեղափոխելու երկու փաստ՝ մաքսային կանոնների խախտմամբ, ինչի համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, որոնցից մեկը ձերբակալվել է։
«Քննությամբ պարզվել է, որ «Սադախլո» և «Սարփի» մաքսակետերով, մաքսայինից գաղտնի Վրաստանի մաքսային սահմանին տեղափոխել են 119 138 լարի մաքսային արժեքով ոսկյա զարդեր, ընդհանուր առմամբ՝ 880,57 գրամ ոսկյա զարդեր»,- ասվում է ֆինանսների նախարարության քննչական ծառայության տարածած տեղեկատվության մեջ։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում հինգից յոթ տարի ժամկետով։