Իրավունք
Թմրանյութերի վաճառքի մեղադրանքով 22 մարդ է ձերբակալվել

 

Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ Թբիլիսիի, Սամեգրելո-Զեմո Սվանեթի, Աջարիայի, Իմերեթիի և Շիդա Քարթլիի ոստիկանության աշխատակիցները, գլխավոր դատախազության հետ համատեղ, իրականացրած հետախուզական գործողությունների արդյունքում թմրանյութերի առևտրի մեղադրանքով ձերբակալել են 22 անձի, որոնցից 19-ը թմրավաճառներ են։

Ձերբակալվածները Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Թուրքիայի քաղաքացիներ են։

Ոստիկանությունը կատարել է թաքնված տեսագրություններ, վերահսկվող գնումներ, ինչպես նաև ձերբակալվածների անձնական և բնակարանային խուզարկություններ։ Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ թմրանյութեր, այդ թվում՝ հերոին, ամֆետամին, սուբոքսին, բուպրենորֆին, ալֆա-PVP, մետադոն և մարիխուանա։

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ, 18-260-րդ, 19-260-րդ և 273-րդ (պրիմա) հոդվածներով, որոնցով նախատեսվում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

 

| Print |
თეგები: Թմրանյութ /