Իրավունք
Դանակահարություն Ախալցիխեում
Ախալցիխեում դանակահարության փաստով Վրաստանի ՆԳՆ-ն երկու անձ է ձերբակալել։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 9-ին «Էդեմի» ռեստորանում։ Սառը զենքով որովայնի շրջանում վիրավորվել է միջին տարիքի տղամարդ։ Բժիշկների տեղեկատվությամբ՝ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։ Ընտանիքի անդամների որոշմամբ նրան տեղափոխել են Թբիլիսի։

Հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը վերաբերում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելուն։

Հանցանքը նախատեսում է ազատազրկում երեքից վեց տարի ժամկետով։
| Print |