Error
Գյուղատնտեսություն
Ախալցիխեի գյուղերում կարևոր խնդիրներն են թվարկում
Ախալցիխեի գյուղերում անցկացվում են համայնքային ընդանուր հանդիպումներ են անցկացնում

Բնակչությունը այն խնդիրը պետք է ընտրի, որը գյուղերի աջակցության ծրագրով 2019 թվականին կիրականանա: Սակունեթիի կենտրոնում հավաքվել են 113 տեղացի, գյուղի կարևորագույն խնդիրների թվարկման համար: Բնակչությունը պետք է ընտրեր այնպիսի ծրագիր, որի համար կծախսվեր ոչ ավել 16 000 լարիից:

Սակունեթիում հանդիպումը աղմուկի տեսքով անցկացվեց: Տեղացիները մի քանի խնդիրներից միայն մեկը պետք է ընտրեին: Ընթացքը հեշտ չէր:

Սակունեթցիներին առավել ծանր խնդիրներ թվարկելը դժվար չէր:Գազաֆիկացում, խմելու ջրերի վերականգնում, ճանապարհների վերանորոգում- գյուղացիներն ասում են, որ կարգավորելու խնդիրներ գյուղում շատ կան:



Ախալցիխեի քաղաքապետը նշում է, որ ծրագրում նախատեսված գումարով այս բոլոր խնդիրների լուծումը անհնար է:

« Հասկանում եմ, առաջին կյանքի աղբյուրը ջուրն է, բայց այն գումարը, որը նախատեսված է ծրագրով, ջրերի խնդրի լուծման համար շատ քիչ է»,- հայտարարեց Զազա Մելիքիձեն:

«Գազաֆիկացում, ոռոգման և խմելու ջրերը ավելո գլոբալ խնդիրներ են, դրա համար բնակչությանը խոստացանք, որ մոտ ապագայում հնարավորության սահմաններում այս հարցերը կլուծենք տեղական իշխանության աջակցությամբ»,- նշեց Սամցխե- Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, ով Սակունեթիում տեղի ունեցած ընդհանուր ժողովին մասնակցել է տեղական ինքնակառավարման հետ:


Սակունեթիի ընդանուր ժողովը: Սամցխե- Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին և Ախալցիխեի քաղաքապետ Զազա Մելիքիձեն

Ի վերջո, Սակունեթիի բնակչությունը և իշխանությունը եկան ընդհանուր հայտարարի որի համաձայն գյուղում լուսավորության և խողովակների վերանորոգումը կվերսկսվի:

Հանդիպումներ անցկացվեցվել են Սակունեթիում, Գուրկելում, Ծինուբանում, Ագարայում և Զիկիլիայում: Գուրկելում և Ծինուբանում բնակչությունը որոշեց արտաքին լուսավորության տեղադրումը: Ձայների մեծամասնությամբ խողովակային աշխատանքներ կսկսվեն Զիկիլիայում, իսկ Աքարայում խմելու ջրամբարի եւ ներքին ցանցի վերականգնումը ընտրվեց:
Մինչ հանդիպումների սկսվելը խնդիրներն են թվարկում այլ գյուղերում:

« Երիտասարդներն ուզում են հրապարակում տրենաժորներ տեղադրել, ոմանք ցանկություն հայտնեցին շինել այգի, Վալեում որոշ տարածքներ կուտակված են աղբով, որոշում ենք այս հարցն էլ լուծել»,- ասում են Վալեում:

«Գյուղում խմելու ջրի խնդիր ունենք, հանկապես ամռանը: Աղբյուրները ցամաքում են, առավոտ և երեկոյան մի քանի ժամով գալիս է, օրինակ ինձ մոտ այնպիսի ջուր է գալիս, որ չի խմվում: Ջրամբարն է անտեսված,թե չէ ջուրը վերևում մաքուր է: Ներքին ճանապարհները քանդվում են, բայց ոչինչ, մի անձրև և ամեն ինչ մաքրում տանում է»,- ասում է Ածղուրի բնակիչ Նուգզար Քեբաձեն:




Գյուղերի աջակցության ծրագիրը գործել սկսեց 2009 թվականից, սակայն 2017 թվականին այն վերացրին: Երկու տարի անց Վրաստանի կառավարությունը ծրագիրը վերսկսեց և 2019 թվականից կրկին սկսեց գործել:

« Մնացածը կախված է նրանից, թե ինչքան լավ կլինի կառավարումը: Տեղական ինքնակառավարման կոդեքսում ամենից դժվար վիճակը գյուղերում է, այս ծրագրի օգնությամբ որևէ օգուտ կտրամադրվի նաև գյուղերին: Սա սկզբնական գումարն է պետության կողմից:Լավ կառավարման դեպքում, եթե տեսնենք, որ ծրագիրը արդյունավետ է և գումարը հավասարաչափ բաժանվում է գյուղերում, այն ժամանակ հնարավոր է մտածենք գումարի աճի մասին: 5-6 հազար լարին չի կարող տալ ոչ մի արդյունք»,- ասում է ինքնակառավարման հարցերի փորձագետ՝ Մամուկա Աբուլաձե:

Գյուղերի աջակցության ծրագրում մասնակցում են Ախալցիխեի 45 գյուղեր և քաղաք Վալեն: Բնակավայրերը ֆինանսավորվում են բնակիչների թվով: Քաղաքապետարանը այս տարի գյուղերին տրամադրեց 5-6-8 և 10 հազար լարի: Ամենամեծ գումարը ՝ 20 000 լարին տրվեց Վալեին, կտրվի Ածղուրին, Ծուղրութին, Ծղալթբիլաին և Սխվիլիսիին: Կառավարությունում ասում են, որ կենտրոնական իշխանությունը պատրաստվում է գումարը կրկնապատել:

| Print |