«Երիտասարդները գործ չունեն, դրա համար էլ գնում են Ռուսաստան»,- Սազելում բնակչությունը նվազում է:
14:57 / 22.07.2019
Ախալցիխեի գյուղ Սազելն աստիճանաբար դատարկվում է: Սրա պատճառ, տեղացիները համարում են գյուղի ենթակառուցվածքային և սոցիալական իրավիճակը: Գյուղը բնակեցված է ազգությամբ հայ բնակչությամբ, որի պատճառով գյուղի մեծամասնությունը պետական լեզվին չի տիրապետում:
Գյուղի կենտրոնը բնակիչների »«բիրժան» է համարվում: Արդաշ Սողոմոնյանին նույնպես այստեղ, ընկույզի ծառի տակ կհանդիպեք: Թոշակառու տղամարդը ցավում է, որ Սազելում բնակչության քանակը զգալիորեն նվազել է:
«Նախկինում այստեղ 250 ընտանիք էր ապրում, հիմա մնացել ենք միայն 100: Երիտասարդները ոչ մի գործ չունեն, դրա համար էլ գնում են Ռուսաստան և մնում այնտեղ»,- ասում է Արդաշ Սողոմոնյանը:
Այն, որ Միգրացիան գյուղի հիմնական խնդիրներից մեկն է, ցույց են տալիս նաև բնակչության ընդհանուր մարդահամարի արդյունքները: Եթե 2002 թ. Գյուղում ապրում էր 607 մարդ, ապա 2014-ի տվյալներով, նրանց թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է մնալով միայն՝ 381 մարդ: Տեղացիներն ասում են, որ երիտասարդները գյուղը լքում են անգործության և աղքատության պատճառով:
Էմիգրանտների հերթում կանգնած է նաև 19-ամյա Գրիգոր Համբարձումյանը: Նա պատրաստվում է գնալ Ռուսաստան, որտեղ նրան կդիմավորի հորեղբայրը: Նա ասում է, որ որպեսզի Ռուսաստանում աշխատավայր գտնի, առնվազն 25 տարեկան պետք է լինի: Իսկ մինչ այդ, կրկին գյուղում կմնա և կշարունակի անհետաքրքիր կյանքը:
«Գյուղում երիտասարդներից միայն ես եմ աշխանում, շինարարական գործեր անում, այստեղ բոլորը անգործ են: Զբաղմունք էլ չկա, որ գործից հետո լիցքաթափվենք»,- ասում է Գրիգոր Համբարձումյանը:
Միակ խնդիը, որը չի հուզում Սազելի բնակչությանը՝ ճանապարհն է: Գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատված է, սակայն գյուղ գնացող հասարակական տրանսպորտ չի գործում: Վերջին 2 տարիների ընթացքում քաղաք տանող ճանպարհով հասարակական ավտոբուս չի գնում: Բնակչությունը մի քանի անգամ դիմել է տրանսպորտ նշանակելու հարցով: Տեղացիներն ասում են, որ մինչև Ախալցիխե 5կմ ճանապրհն անցնում են կամ ոտքով, կամ էլ հարևանին խնդրելով:
«Երբ լսում եմ, որ հարևաններից մեկը պատրաստվում է գնալ քաղաք, միանգամից կանգնեցնում եմ և խնդրում, որ ինձ էլ տանի: Այսպես ենք ապրում այն մարդիկ, ովքեր սեփական ավտոմեքենա չունենք»,- պատմում են տեղացիները:
Տրանսպորտի նման, բնակչությունը մինչ այժմ սպասում է տարիներ առաջ տեղական իշխանության կողմից խոստացած ջրի վերականգնմանը: Գյուղում խմելու ջուր հոսում է միայն կենրոնում տեղադրված աղբյուրից, բնակչությունը այստեղից ջուրը դույլերով տուն է տանում:
Ախալցիխեի քաղաքապետարանում ասում են, որ թվարկած խնդիրներից նրանց իրավասության մեջ միայն ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է: Իսկ ինքնավարությունում ասում են, որ Սազելում խմելու ջրի խնդիր չկա: Այս փուլում, «Աջակցություն գյուղերին» ծրագրի սահմաններում ծրագրվում է ներքին ճանապարհների վերանորոգում:
«Բնակչությունը անձամբ է ընտրել նեքին ճանապարհների վերանորոգումը: Ջուր ստանում են բոլոր ընտանքները, այդ իսկ պատճառով այս առումով ոչինչ չի ծրագրվում»,- «9-րդ ալիքի« մոտ հայտարարում են Ախալցիխեի քաղաքապետարանում: