Ախալցիխեի գյուղերում բողոքում են ջրի խնդրի պատճառով
Գյուղ Մուգարեթում ապրող Լոմիձեների ընտանիքը խմելու ջուր բերում են 3-5 կմ հեռավորությամբ գտնվող հարևան գյուղերից՝ Փերսիդայից և Գիորգիծմինդայից: Հողամասերը ջրելու համար սպասում են երկարատև անձրևների:
Ախալցիխեի գյուղերի մի մասը, երկար տարիներ շարունակ տանջվում են խմելու և ոռոգման ջրերի պատճառով: Մուգարեթում ասում են, որ այս պատճառով երիտասարդները գյուղը լքում են:
«Ջուր չունենք, որ արտը ջրենք: Խմելու ջուր նույնպես չունենք: 2 ամիս է, ինչ խողովակներից ջուր չի հոսում: Հարևանները բերում են, նրանցից խնդրում ենք»,- ասում են Մուգարեթում:
Փերսայի վարչության քաղաքապետի ներկայացուցիչը հավատացնում է, որ 2020 թվականին ջրի խնդիրը կլուծվի: Ըստ Գիորգի Բլիաձեի՝ համակարգը փոխվել է, սակայն աշխատանքները ուշացրել են: Այդ իսկ պատճառով, քանի որ ջրման շրջանն արդեն ավարտվել էր, բնակչությունն այս տարի նոր համակարգից օգտվել չկարողացավ:
«Մեծ ծրագիր կատարվեց, որը 5 գյուղերում լուծեց այս խնդիրը: Այդ թվում է նաև գյուղ Մուգարեթը: Բոլոր աշխատանքներն ավարտվել են, հաջորդ տարի այս խնդիրը լուծված կլինի»,- ասում է Գիորգի Բլիաձեն:
Մուգարեթի նման, խմելու և ջրելու ջրի խնդիր կա նաև գյուղ Ծիրայում: Տեղացիներն ասում են, որ խմելու ջուր ունեն միայն այն դեպքում, երբ անձրևում է: Գյուղում հավաքում են անձրևի կեղտոտ ջուրը և մի քանի օր զիտում են:
«Եթե չի անձրևում, ի՞նչ կարող ենք անել: Խմելու ջուր չունենք, աղբյուրը ներքևում է: Երբ անձրևում է, ջուր այդ ժամանակ է գալիս, հավաքում ենք, զիտում: Մաքուր ինչպե՞ս կարող է լինել, անձրևաջոէր է, կեղտոտ ինչպես հողը»,- ասում է Լևոն Աբրամյանը:
Այս տարի բնակչությանը ոռոգումը չպետք է անհանգստացնի - այս մասին խոսում է Սամցխե-Ջավախքի տարածքային բաժնի պետը: Նանա Զուբաշվիլին ասում է, որ ինքնահոս ալիքներով կարող են օգտվել գրեթե բոլոր գյուղերում:
Չնայած գյուղերում տիրող իրավիճակին, Ախալցիխեի հողաբարելավման ծառայությունում ասում են, որ քաղաքապետարանին ծառայում է հինգ ալիք, հինգն էլ մաքրված են: Ծառայության ղեկավար Վալոդիա Խմալաձեն կարծում է, որ անձրևոտ տարի լինելու դեպքում բնակչությունը ջրելու հետ կապված խնդիրներ չպետք է ունենա:
Տեղի բնակիչները դժգոհում են սարքավորումների բացակայությունից և ոռոգման համակարգերի խաթարվածությունից: Ախալցիխեյի շատ գյուղերում ոռոգման ջուրը շարունակում է մնալ գյուղացու հիմնական խնդիրներից մեկը, սա չեն հերքում անգամ տեղական իշխանությունում: Ախալցիխեի մունիցիպալիտետում գորղւում է 11 պոմպակայան, որոնցից 45 գյուղերում է, իսկ 1-ը քաղաքում: