Գյուղատնտեսություն
«Կառավարությունից մեկ բան ենք խնդրում, ուշադրություն»,- գյուղացիներ
Ծախնիսղարոն գտնվում է Վրաստանի հարավում՝ Ադիգենի մունիցիպալիտետում, քաղաքից 23 կմ հեռավորությամբ: Տարածքում, որտեղ բնակվում է առավելագույնը 50 մարդ, բողոքում են ենթակառուցվածքային խնդիրներից:

Անսարք խմելու ջրի համակարգ, մաշված ճանապարհներ, տրանսպորտի սակավություն – սա այն հիմնական խնդիրներն են, որոնք տարիներ շարունակ անհանգստացնում են բնակիչներին: Տեղացիները իշխանությունից խնդրում են ուշադրության արժանանալ:
Ծախնիսղարոի բնակիչները համար առաջին խնդիր համարում են քանդված ներքին ճանապարհները, որի պատճառով տեղացիները դժվարանում են ազատ տեղաշարժվել գյուղում: Եղանակային վատ պայմանների ժամանակ այս խնդիրն էլ ավելի անտանելի է դառնում:

«Դժվարանում ենք տեղաշարժվել ինչպես ոտքով, այնպես էլ մեքենաներով: Ամենուրեք ցեխ է: Իսկ վատ եղանակների ժամանակ, այս ճանապարհն ընդհանրապես անանցանելի է: Սովորական կոշիկներով անցնելն անհնար է: Ինչ ծնվել եմ, այստեղ այսպիսի ճանապարհ է: Մի մասը վերանորոգել են, բայց այս ճանապարհին այլևս ոչինչ չի օգնի: Երեխաներն այս ցեխերում հազիվ են քայլում: Մեքենաներն էլ դժվարանում են տեղաշարժվել»,- վստահեցնում է տեղացի՝ Էլգուջա Խոռխոռիանին:

Բացի ներքին ճանապարհներից, խնդիր է նաև խմելու ջուրը: Անսարք համակարգի պատճառով, բնակչությանը ջուր միշտ չէ որ մատակարարվում է: Տեղացիներն այս խնդրի առաջ, հիմանականում ձմռանն են հայտնվում:

«Ձմռանը ջուր չունենք, միշտ սառչում է: Միայն ամռանն է գալիս: Այն ջուրը, որը ստիպված ենք օգտագործել ձմռանը, մաքուր չէ, չի զտվում: Մեր ջուրը ստանում ենք Աբասթումանիից: Հնարավոր է մի բան որոշեն, որ ձմռանն էլ առանց ջրի չապրենք: Բարդ դրություն է»,- ասում է տեղացին:

Գյուղում չկա մանկապարտեզ: Բնակիչները ստիպված են երեխաներին ամեն օր տանել հարևան գյուղ: Նրանց ծառայում է պետության կողմից վարձված միկրոավտոբուսը: Ըստ տեղացիների, մշտապես հարևան գյուղ գնալը բարդ է, քանի որ ստիպված են առավոտյան վաղ արթնանալ: Բացի սրանից, ժամանակ են կորցնում նաև տեղափոխվելով մեկից մյուս գյուղ:

«Երկու երեխա ունեմ: Մեկը գնում է դպրոց, մյուսը մանկապարտեզ: Գյուղում մանկապարտեզ չկա, դրա համար էլ տանում ենք Վարխան: Դպրոց կա, բայց շատ քիչ երեխա է հաճախում: Ամեն օր երեխաներին տանում եմ մինչև կենտրոն, այնտեղից էլ մեքենայով ուղարկում եմ մյուս գյուղ: Այնտեղ է սովորում, քանի որ մեր գյուղի դպրոցում դասընկերներ չունի, մենակ թողնել չէի կարող: Երեխաները հատկապես դժվարանում են ձմռանը: Կես ժամ շուտ պետք է արթնանան, դեռ երեխաներ են, դժվարանում են: Եթե այստեղ՝ գյուղում լինի մանկապարտեզ, փոքրիկներս տեղում կսովորեն»,- նշում է Ծախնիսծղարո գյուղում ապրող Թեոնա Բալախաշվիլին:
Մանկապարտեզի բացակայության խնդրի խոսում է նաև գյուղի հոգաբարձուն: Ըստ Զուրաբ Աբրամիձեի, մանկապարտեզի կառուցման հարցը նույնիսկ քննարկվել է քաղաքապետարանում, բայց քաղաքապետի ներկայացուցիչը չգիտի, թե արդյոք առաջիկայում կհետևեն այս հարցի լուծմանը:

«Խոսակցություն կար մանկապարտեզ կառուցելու վերաբերյալ, խնդիրներն աստիճանաբար կլուծվեն, բայց տեղի կունենա փուլերով», - ասաց գյուղի հոգաբարձուն:

Ինչ վերաբերվում է ներքին ճանապարհներին, Զուրաբ Աբրամաձեի խոսքով, գյուղում վերանորոգում չի ծրագրվում:

«Վատ ճանապարհներ են, սակայն դեռ ոչինչ ասել չեմ կարող, ջրի խնդիր գյուղում չկա, միայն այս տարի է սառչել մի քանի ընտանիքում, սակայն այն էլ, արագ լուծվեց»,- բացատրում է գյուղի հոգաբարձուն:

Ինչպես պնդում է քաղաքապետի ներկայացուցիչը, գյուղը խմելու ջուր ունի, հետեւաբար այս առումով, քայլեր չեն ձեռնարկվելու: Այլ խնդիրների վերաբերյալ նույնպես որոշումներ չեն կայացվում, ուստի Ծախանղարոյի բնակիչները մանկապարտեզ դեռ չեն ունենա: Բացի սրանից, առաջիկայում ճանապարհները նույնպես չեն կարգավորվելու:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:

| Print |