Գյուղատնտեսություն
«Գյուղում մնալ ուզում են միայն հասակավորները». անվերջ խնդիրների ցանկ
Խմելու ջրի անսարք համակարգը, քանդված ճանապարհը, մանկապարտեզի և բուժկետի պակասը, արոտավայրերի սակավությունը – սա այն հիմնական խնդիրներն են, որոնց պատճառով մտահոգված են Ադիգենի մունիցիպալիտետի Ունծա գյուղի բնակիչները: Տեղացիները իշխանությունից օգնություն են խնդրում: Գյուղը գտնվում է Բենարայի համայնքում `ծովի մակարդակից 1120 մետր բարձրության վրա:
Ունծան գտնվում է Ադիգենիից 14 կմ հեռավորության վրա: Գյուղի ճանապարհի կեսն ասֆալտապատ է: Տեղացիները չգիտեն, թե երբ են շարունակելու վերանորոգման աշխատանքները: Հույս ունեն, որ աշխատանքները կավարտվեն առաջիկա չորս տարիների ընթացքում:
«Գյուղում ճանապարհի կեսը վերանորոգեցին, միայն ներքին ճանապարհներն են մնացել և դա էլ աստիճանաբար կկատարվի»,- հայտարարում է Վեփխվիա Ճաղիաշվիլին, ով քաղաքապետի ներկայացուցիչն է Բենարայի համայնքում:
Ունծայում հիմնական խնդիրներից մեկը արոտավայրերի բացակայությունն է: Խնդիրը հատկապես ակտուալ է գարնանը, երբ անասուններին տանում են դաշտեր արածելու: Գյուղացիների գլուխկոտրուկը տևում է մինչև հոկտեմբեր, քանի որ այս ընթացքում նրանք ստիպված են անասուններին կերակրել դաշտում:
«Արոտավայրերի բացակայության պատճառով մենք լուրջ խնդիրներ ունենք: Չենք կարող անասուններին ոչ մի տեղ տանել `նորմալ սնվելու համար: Ամեն օր քշում ենք նույն տեղը, հողերն են լիզում, քանի որ այնտեղ խոտ չի մնում, այսպես որքա՞ն կարող է տևել»,-ասում է տեղացի՝ Լեւան Էլիավան:
Բացի արոտավայրերից, բողոքում են նաև Ունծայում խմելու ջրի խնդրից: Տեղացիների խոսքով ՝ անսարք համակարգի պատճառով ձմռանը բնակչությանը ջուր չի մատակարարվում, իսկ սրա պատճառը հողից բարձր թողած խողովակներն են, որոնք Սամցխե-Ջավախքի խիստ եղանակային պայմաններին չեն դիմանում:
«Ջուր ունենք միայն ամռանը, իսկ ձմռանն մնում ենք առանց ջրի: Գնում ենք, մեր ուժերով անում այն, ինչ կարող ենք, բայց ցրտահարված խողովակներով ի՞նչ կարող ենք անել: Հնարավոր է, որ գոնե մի բան որակյալ լինի, որ ձմռանը այսքան մեծ գյուղը առանց ջրի չմնա»,- ասում է տեղացի՝ Ռևազ Մամուլաշվիլին:
Ունծայում բնակվող շուրջ 70 ընտանիքներ կենտրոնացած են կառավարության անուշադրության վրա: Գյուղացիների համար լուրջ խնդիր է հանդիսանում նաև գյուղական դպրոցում միայն տարրական դասարանների գործումը: Գյուղում բողոքում են նաև մանկապարտեզ չունենալու պատճառով: Նրանք, ովքեր ընտանիքում խնամակալներ չունեն, փոքրիկներին տանում են հարեւան գյուղի՝ Վարխանի մանկապարտեզ:
«Գյուղում ունենք դպրոց, բայց սովորում են միայն մինչև չորրորդ դասարանը: Չորրորդ դասարանից հետո, երեխաները գնում են Վարխան: Ունծայում ոչ դպրոց կա, ոչ էլ մեկ այլ բան, ինչով երեխաները կարող են զբաղվել»,-ասում է Վախտանգ Զազաշվիլին:
Ունծայի բնակիչները կառավարությունից խնդրում են լուծել առկա խնդիրները: Նրանք վախենում են, որ եթե գյուղը չլուծի հիմնական, տարրական խնդիրները, ապա շատ ընտանիքներ կհեռանան Ունծայից և կտեղափոխվեն քաղաք: Ստեղծված իրավիճակի մասին տեղյակ է գյուղի հոգաբարձուն: Վեփխվիա Ճաղիաշվիլին հուսով է, որ Ունծայում խնդիրները աստիճանաբար կլուծվեն:
«Գյուղում ջրի խնդիր իսկապես կա, սակայն ոչ այդքան տագնապալի: Ջուրը երբեմն սառչում է: Դպրոց էլ ունենք, ճիշտ է, մինչև չորրորդ դասարանն է, բայց սա խնդիր չի հանդիսանում, քանի որ հետո երեխաները սովորում են Վարխանում, որը շատ մոտ է գյուղին: Գյուղում դպրոցի և մանկապարտեզի կառուցման ծրագրեր չկան, ինչ վերաբերվում է ճանապարհին, գյուղում միայն ներքին ճանապարհն է մնացել վերանորոգելու, այս հարցն էլ աստիճանաբար կլուծվի»,- հայտարարում է Ադիգենի քաղաքապետի ներկայացուցիչը գյուղում:
Ունծան չունի նաեւ լեռնային գյուղի կարգավիճակ: Տեղացիներն ասում են, որ հարևան գյուղի բնակիչներն օգտվում են արտոնություններից, իսկ իրենք ոչ: Չնայած բազմաթիվ պահանջներին և բողոքներին ՝ գյուղը չկարողացավ կարգավիճակ ձեռք բերել:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :