Գյուղատնտեսություն
Ճանապարհ կա, գազ կա, ջուր կա, բայց մարդ չկա. Աբաթխևցիներ
«Մեկ լիտր ջուրն արժե 1,20 թեթրի, իսկ կաթը՝ մեկ լարի։ Ինչ է սա? Անարդարություն»,- Ախալցիխեի Աբաթխևի գյուղում բողոքում են ապրանքների գնի դեմ։ Սերոժ Մկրտչյանը թոշակառու է, հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Նա ասում է, որ Վրաստանում ամեն ինչ թանկանում է, բացի գյուղացու աճեցրած բերքից ու կաթնամթերքից։ 69-ամյա տղամարդը պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը պայքարում ապրելու համար: Պատանեկության տարիներին նա մեկնել է Ռուսաստան՝ սեզոնային աշխատանքի, իսկ այժմ իր ամբողջ ժամանակը տրամադրում է հողագործությանը։

«40 տարի գնացել են Ռուսաստան: Հիմա փոքր տղա չեմ, ուր գնամ: Իմ ընտանիքից ոչ ոք չկա Ռուսաստանում, որդիներիցս մեկը ներքևում խոտ է հավաքում, մյուսն՝ առանձին ապրում»:

Սերոժ Մկրտչյանի նման, Ռուսաստանում սեզոնային աշխատաքի էր մեկնում նաև Վիկտոր Գրիգորյանը, ով այժմ գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Ծնունդով Աբաթխևից է, նա ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր դպրոցում, չնայած դրան, այնուամենայնիվ, ստիպված էր գնալ «Խոպան»։ Պատմում է, որ տղամարդիկ գնում են սեզոնային աշխատանքի, երբ հասնում են թոշակի տարիքին, վերադառնում են հայրենի գյուղ, իսկ Ռուսաստանում նրանց փոխարինում են իրենց երեխաները։

«Փողը չէր հերիքում և երբ արձակուրդներ էին, գնում էի Ռուսաստան 9 տարի շարունակ: Աշխատավարձ էի ստանում 100 ռուբլի, հիմա չգիտեմ, թե որքան են վճարում ուսուցիչներին: Իսկ այնտեղ ամենաքիչը աշխատավարձը 2 000 ռուբլի է»:
Հասմիկ Գրիգորյան, 66 տարեկան, Աբաթխևի բնակիչ

Համագյուղացիների նման, երիտասարդ տարիքում Ռուսաստան աշխատանքի է գնացել նաև Մկրտիչ Սիմոնյանը, սակայն այդպես էլ չի վերադարձել հայրենի գյուղ ու մնացել է այնտեղ։ Այժմ նա 76 տարեկան է և եկել է Ծինուբան, իր զարմիկներին այցելելու։

«52 տարի է Ռուսաստանում եմ ապրում: Խորհրդային Միության ժամանակ գնացի ու մնացի, ինչ անենք: Սկզբում Ուզբեկստանում էի, այնտեղ մնացի, աշխատում էի 18 տարի: Այդտեղից էլ տեղափոխվեցի Լենինգրադ, ապրում էի, աշխատում»:

Նրանք, ովքեր չեն գնացել կամ չեն կարողացել լքել գյուղը, իրենց ընտանիքը պահում են գյուղատնտեսությամբ։ Խնդիրը միայն բերքի իրացումն ու ցածր գինը չէ։ Աբաթխևի երեխաներին դպրոց են ուղարկում Ծինուբանի, իսկ մանկապարտեզ՝ Ծղալթբիլա: Գյուղում ամբուլատորիա և մշակույթի կենտրոն չկա։


Չնայած բազմաթիվ խնդիրներին՝ այս տարի գյուղում կիրականացվի միայն մեկ ծրագիր: Ախալցիխեի քաղաքապետարանից հայտնում են, որ ներքին ճանապարհի վերականգնումը կիրականացվի «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում։

«Այս տարի նախատեսվում է Աբատխևի գյուղի ներքին ճանապարհի վերականգնումը։ Նախագիծն ընտրվել է բնակչության կողմից, ընդհանուր ժողովներում, ձայների մեծամասնությամբ»,-գրել է մամուլի ծառայությունը հակիրճ մեկնաբանության մեջ։

Գյուղացիները, ովքեր ոչ թոշակ ունեն, ոչ էլ ընտանիքի անդամներ, ովքեր Ռուսաստանում սեզոնային աշխատող են, կարտոֆիլ են հավաքում և օրավարձ ստանում։ Աբաթխևցիներից շատերի համար սա եկամտի և ապրուստի միակ աղբյուրն է։ Պաշտոնական տվյալներով՝ մինչև 150 տեղացիներ գյուղից հեռացել են, փրկվելով աղքատությունից, սակայն բնակիչներն ասում են, որ այժմ այդ թիվը շատ ավելին է։

| Print |
თეგები: Աբաթխև / խոպան /