Ռաբաթի բերդի մոտոցիկլավար – այս կարգավիճակը ստանալու համար պայքարում են 17 մոտոսիրահար և պրոֆեսիոնալ:
Մեկնարկը սկսվել է 13:00-ին գյուղ Ղրելի բարձունքից և առաջին մասնակիցը հավանաբար 15:00 ին պետք է լինի Ռաբաթի տարածքում:
Մրցակցության գլխավոր մրցավարը և ակումբի փոխնախաքահ՝ Մամուկա Փեիքրիշվիլին 9-րդ ալիքի մոտ պարզաբանում է, որ սա Թբիլիսիի «Էնդուրո Ջորջիաի» և Ախալցիխեի մոտոցիկլավարերի (Castle Riders) միջև առաջին մրցումն է Ախալցիխեում:
![](/images/temp/2019/06/09/ecdf2fbcf241013fd44364d56f01f85c.jpg)
«Շատ ազարտային է, բայց նշանակավոր է ակումբի, քաղաքի համար: Սա բերդի հպարտությունն է, մոտակա տարիներին հույս ունենք, որ ավելի շատ աջակցություն կլինի քաղաքի կողմից: Շատ բարդ տարածք է, բերդ, սար, ձոր, արահետներ, ջրի մեջ պետք է իջնեն մի խոսքով՝ շատ բարդ է:Ապագայում երևի ավելի լուրջ խաղեր անցկացնենք, միջազգային ոլորտում, եթե իհարկե ավելի մեծ օգնություն լինի մունիցիպալիտետի կողմից»,-ասում է Մամուկա Փեիքրիշվիլին:
![](/images/temp/2019/06/09/81878bdaf0663d5022704f17eb6936e6.jpg)
Ըստ Մամուկա Փեիքրիշվիլիի, սարի մոտոցիկլավարները ստիպված են դժվար ճանապարհով անցնել մոտ 40 կմ հեռավորություն: Վկայագրերով և նվերներով հովանավորում է Ախալցիխեի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի մշակույթի և սպորտի գործակալության ղեկավարը համարում է, որ նման մրցաշարեր Ախալցիխեում հաճախ պետք է լինեն:
![](/images/temp/2019/06/09/dbd5d16e24227639934889d79a702c8f.jpg)
«Ախալցիխեում մի քանի տարի է, ինչ գոյություն ունի մոտոցիկլավարների ակումբը, նրանք ընկերներ ունեն Վրաստանի տարբեր քաղաքներում և հենց նրանց նախաձեռնությամբ անցկացվեց այս մրցումը»,- ասում է Զազա Թամարաշվիլին:
Նա նշում է, որ այսօրվա մրցումն անցկացվեց Ախալցիխեի մոտոցիկլավարների նախաձեռնությամբ:
![](/images/temp/2019/06/09/2587e53bb5daadc72845b8c489e5d26d.jpg)
Ախալցիխեի մոտոցիկլավարների ակումբը կրում է բերդի անվանումը, այսինքն՝ (Castle Riders): Հենց այսօր կպարզվի, թե ում կտրվի ապագայում, Ախալցիխեի բերդի մոտոցիկլավարի տիտղոսը: