Սպորտ
Ամիրան Գոգոլաձեն տրավմա է ստացել առաջին իսկ ռաունդում
Ախալցխացի մարզիկ, GFC-ի մարտիկ Ամիրան Գոգոլաձեն մենամարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Dan White's Contender Series-ում։ Նրա կարիերայի համար ամենակարեւոր մենամարտն ավարտվել է պարտությամբ: Մարզիկը առաջին ռաունդում ցավեցրեց ձեռքը և ստիպված եղավ հանձնվել ամերիկացի մրցակից Դարիուս Ֆլաուերսին։

Լաս Վեգասում կայացել է UFC-ի քառամարտի պայմանագրի համար պայքարը։ Ամիրան Գոգոլաձեն մենամարտել է Սամցխե-Ջավախքի խառը մենամարտերի «13 LEGION» ակումբի անունից:

24-ամյա ախալցխացի մարզիկը ներկայումս ունի 14 հաղթանակ և 3 պարտություն։ Նրա բոլոր պարտությունները կապված են մենամարտի ժամանակ ստացած վնասվածքների հետ։
| Print |
თეგები: Ամիրան Գոգոլաձե /