Սպորտ
«13-րդ լեգեոնը» Ախալցիխե է վերադարձել 13 մրցանակներով
Անցկացվել է Վրաստանի խառը մենամարտերի (MMA) առաջնությունը, որին մասնակցել է մոտ 160 մարզիկ։ Փետրվարի 2-4-ը Թբիլիսիում կայացած առաջնությունում Ախալցխայի «13-րդ լեգեոն» ակումբը ներկայացել է 13 մարտիկներով։

13-րդ լեգեոնի համար առաջնությունը հաջող ավարտ ունեցավ: Բոլոր 13 մարզիկները մրցանակային տեղերով վերադարձան Ախալցիխե։ Այս անգամ նրանց թվում կա 3 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե մեդալակիր։

Ախալցիխեն ներկայումս ունի Վրաստանի 3 չեմպիոն տարբեր քաշային կարգերում, նրանք են՝ Նիկա Բոժաձեն Ախալցիխեից և զարմիկներ Համո և Ռուդիկ Վիրաբյանները՝ Չեչերեկ (Ճալա) գյուղից։
| Print |