Սպորտ
Ախալցիխեում տոնում են պատմական հաղթանակը

Ախալցիխեում տոնում են պատմական հաղթանակը: Մեծ էկրանով խաղը դիտող  երկրպագուները հաղթանակից հետո դուրս են եկել քաղաք ու բարձր բացականչություններով ու երթերով շրջել ամբողջ քաղաքում։

Վրաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի եզրափակիչ խաղում հաղթեց Հունաստանի ընտրանուն։Հանդիպումը կայացավ «Դինամո Արենայում»։ Երկրպագուները խաղը կարող էին դիտել մեծ էկրանով Ախալցիխեի, Ադիգենիի և Բորջոմիի Կենտրոնական զբոսայգում:
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր։
| Print |