Մեդիա
USAID-ի ծրագրերի 83%-ը պաշտոնապես չեղարկվում է – Մարկո Ռուբիո
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես չեղարկում է USAID-ի ծրագրերի 83%-ը։

Նրա խոսքով, 5 200 պայմանագիր, որոնք այժմ չեղարկվում են, տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսել՝ առանց ԱՄՆ-ի ազգային շահերին ծառայելու։

«6 շաբաթ տևած քննարկումներից հետո մենք պաշտոնապես չեղարկում ենք USAID-ի ծրագրերի 83%-ը։ 5 200 պայմանագիր, որոնք այժմ դադարեցվում են, տասնյակ միլիարդավոր դոլարներ են սպառել՝ առանց ազգային շահերին ծառայելու (իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ վնաս հասցնելով ԱՄՆ-ի հիմնական ազգային շահերին)», – գրել է Ռուբիոն սոցիալական X հարթակում։

Նրա պարզաբանմամբ՝ Կոնգրեսի հետ համաձայնեցման արդյունքում ծրագրերի մնացած մասը կկառավարվի Պետդեպարտամենտի կողմից ավելի արդյունավետ կերպով։

«Կոնգրեսի հետ խորհրդակցություններից հետո մտադիր ենք պահպանվող (մոտ 1000) ծրագրերը ավելի արդյունավետ կառավարել Պետդեպարտամենտի միջոցով»
, – նշել է Ռուբիոն։

Նա շնորհակալություն է հայտնել կառավարության արդյունավետության վարչությանը, որը երկար տարիներ աշխատել է այս վաղուց ուշացած և պատմական բարեփոխման իրականացման համար։
| Print |
თეგები: USAID / მარკო რუბიო /