Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում անցկացվեց Նռնորհնեք
11:35 / 02.01.2020
Դեկտեմբերի 31-ին, կեսգիշերին Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Գոհաբանական մաղթանք և Նռնօրհնեք:
Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:
Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված լինելով մեկ եկեղեցու մեջ: