Առողջապահություն
«Գյուղի ամբուլատորիայում միայն մկներ կան». Համաճարակն ու բժիշկների պակասը
Գյուղի ամբուլատորիայի և բուժանձնակազմի պակասից բողոքում են Սամցխե-Ջավախքի գրեթե բոլոր գյուղերում: Որոշ համայնքներում նման ծառայություն ընդհանրապես չկա, իսկ որոշ գյուղերում՝ չկան բժիշկներ: Բնակիչները համարում են, որ համաճարակային պայմաններում շատ նշանակավոր է, որ կառավարությունն այս հարցին նույնպես ուշադրություն դարձնի, քանի որ այժմ գյուղերի համար բժիշկների օգնությունն անհրաժեշտ է:
Ախալցիխեի մունիցիպալիտետի գյուղ Ծիրայում 12 տարի է ամբուլատորիա չկա: Ըստ բնակիչների, գրեթե ցանկացած ծառայություն ստանալու համար ստիպված են գնալ քաղաք: Իսկ հիմնականում, նրանք տեղացի՝ Կատյա Ասլանյանին են դիմում, ով բժշկական կուրսեր է անցել և հարկ եղած դեպքում, օգնում է գյուղացիներին:

«Ես միայն քոլեջ եմ ավարտել, մեզ մոտ ամբուլատորիա չկա, թե չէ այնտեղ կաշխատեի: Իմ ցանկությամբ օգնում եմ համագյուղացիներիս: Ոչ ոք չունենք ինչ անե՞նք»,- ասում է գյուղի «բուժքույրը»:

Ադիգենի մունիցիպալիտետի գյուղ Ուդեյի բնակչությանը, մինչև համաճարակը երկու բժիշկ և երկու բուժքույր էին խնամում: Հիմա գյուղում աշխատում է միայն մեկ բժիշկ: Անհրաժեշտության դեպքում ներկայումս բուժքույրերի հետ խորհրդակցում են տանից, հեռավար կարգով, իսկ կորոնավիրուսի պատճառով կապնվողները շատ են: Ուդե գյուղի բուժքույրն ասում է, որ այս պայմաններում շատ բարդ է յուրաքանչյուր ընտանիքի պատշաճ ուշադրություն դարձնել: Ըստ նրա, ծանրաբեռնվածության պատճառով, գյուղացիները հաճախ դժգոքում են, քանի որ չեն կարողանում ժամանակին ծառայություններ ստանալ:

«Այս համաճարակի ընթացքում դժվար է բուժել բոլորին միանգամից, բժիշկների պակաս կա ոչ միայն մեզ մոտ, այլև՝ ամենուր»,- ասում է Ուդե գյուղի բուժքույր՝ Լիլի Մերաբիշվիլին:

«Գյուղում ամբուլատորիա ունենք, բայց այնտեղ միայն մկներ են, բժիշկ տեսնել չեք կարող, անգամ այս համաճարակի պայմ բաններում: Տարիներ շարունակ խոստանում են, բայց արդյունք չկա»,- ասում է Ուդե գյուղի բնակիչը:

Այն մասին, որ համաճարակի պատճառով, գյուղական և ընտանեկան բժիշկները դարձել են կարևոր օղակ, դեռ ապրիլին խոսում էր Վրաստանի վարչապետը: Գիորգի Գախարիան բնակչությանը հայտարարում է, որ տեղի բժշկական անձնակազմը ակտիվորեն ներգրավված է համաճարակի կառավարման հարցում և դարձել է բժշկական օգնության առաջին օղակներից մեկը: Սակայն Գիորգի Գախարիան նրանց պակասի մասին մեկնաբանություններ չի անում:

«Մեր ընտանիքի եւ գյուղի բժիշկներն արդեն իսկ տան պայմաններում ղեկավարում են ախտանիշները, որոնց համար մեր քաղաքացիները դիմում են դրանց: Սա COVID-19- ի դեմ պայքարի ամենակարևոր առաջին գիծն է: Հեռաբժշկությունը հենց այն հնարավորությունն է, որը թույլ է տալիս քաղաքացուն, ախտանիշների ի հայտ գալուն պես ստանալ բարձր պրոֆեսիոնալ խորհրդատվություն ՝ պարզելու համար, թե պետք է տանը մնա՞, թե՞ հիվանդանոց գնա, և եթե նա գնա կենտրոն, անմիջապես կփորձարկվի և կպարզի ՝ վարակված է, թե ոչ»,- հայտարարում է Գիորգի Գախարիան:
Այս փուլում, Ախալցիխեում 28 բժիշկ և 19 բուժքույր է աշխատում:

Առողջապահության նախարարության որոշմամբ, մեկ բժշկական անձնակազմ, որը ենթադրում է բժշկի և բուժքրոջ համագործակցությունը, նախատեսված է 2000 բնակչի համար:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |