Առողջապահություն
Վրաստանի առողջապահության նախարար է նշանակվել Միխեիլ Սարջվելաձեն
Միխեիլ Սարջվելաձեն նշանակվել է օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Միխեիլ Սարջվելաձեն Առողջապահության նախարարի պաշտոնում փոխարինել է Զուրաբ Ազարաշվիլիին։

«Ինչպես գիտեք, մեկ շաբաթ շարունակ մենք խորհրդակցություններ ենք ունեցել Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարի թեկնածուների ընտրության համար։ Այս շաբաթվա ընթացքում անհատական ​​խորհրդակցություններ ենք ունեցել ինչպես մեր քաղաքական թիմի անդամների, այնպես էլ բժշկական հանրության ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցությունների հիմնական հարցերից մեկն այն էր, թե որքանով նոր նախարարը պետք է լինի բժշկական շրջանակների ներկայացուցիչ։ Այս հարցի վերաբերյալ թե՛ քաղաքական թիմում, թե՛ բժշկական հանրության ներկայացուցիչների շրջանում կարծիքը երկու մասի է բաժանվել: Մի մասը գտնում էր, որ նոր նախարարը պետք է պարտադիր լինի բժշկական հանրության ներկայացուցիչ, իսկ մյուս մասը ուներ ճիշտ հակառակ կարծիքը։ Խորհրդակցությունների հիման վրա ես եկել եմ այն ​​եզրակացության, որ նախարարի պաշտոնում կարող են դիտարկվել ինչպես բժշկական հանրության ներկայացուցիչներ, այնպես էլ այլ թեկնածուներ։ Ի վերջո, ես նախապատվություն տվեցի մեր քաղաքական թիմի անդամին, ում պրոֆեսիոնալիզմի և բարեխղճության վրա մեծ վստահություն ունեմ։ Միխեիլ Սարջվելաձեն նշանակվել է առողջապահության նախարար»
,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Հիշեցնենք՝ Զուրաբ Ազարաշվիլին պաշտոնը լքել էր մարտի 1-ին։ Ինչպես այն ժամանակ բացատրեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, բժշկական հանրության շրջանում դժգոհություններ են եղել առողջապահության նախարարի հետ շփման առումով։ Որպես դրա օրինակներից մեկը Իրակլի Կոբախիձեն նշել է Հանրապետական ​​հիվանդանոցի հետ կապված զարգացումները։
| Print |