Error
Կրթություն
Բարբարե- 8 երեխաների մայր
Մաթեն, Անան, Նինոն, Իոհանը, Լուկան, Մառթան, Մարիամը և Մարկոսը քույր-եղբայրներ են:

Բարբարե Գալիբինը և Բեսո Մելիքիձեն ունեն 8 երեխա: Ավագը 10 տարեկան է, իսկ կրտսերը՝ Մարիամը և Մարկոսը 10 ամսեկան երկվորյակներ են:

Բարբարեն և Բեսոն ամուսնացել են 23 տարեկան հասակում: Միմյանց ճանաչել են Ախալքալաքում, Բարբարեի ուսանողական տարիներին: Ամուսնությունը այն իրադարձություններից մեկն էր, որի պատճառով ուսանողուհին երկորդ կուրսում սովորելն ընդհատեց: 13 տարի է, ինչ նա տնային տնտեսուհի է: 10 մարդուց բաղկացած ընտանիքի ամբողջ խնամքը նրա ուսերին է: Ասում է, որ կնոջ հոգսը ոչ միայն Վրաստանում՝ այլ պետություններում նույնպես դժվար է:



Բարբարեն ապրում է անկախ, սակայն նշում է, որ ֆինանսորեն կախված է իր ամուսնուց: Այս ամենը փոխելու համար, դեռ կրթություն, իսկ հետո աշխատանք է հարկավոր: Սա այն պատճառներից մեկն է, որի համար 8 երեխաների մայրը 36 տարեկան հասակում որոշեց կրկին սովորել:

«Վախկոտ չեմ, ուղղակի սկզբում ինձ համար էլ շատ դժվար էր, այս տարիքում սովորել:Ասում էի, ի՞նչ կմտածեն մարդիք: Եթե մարդը ցանկանա, ամեն ինչի համար կգտնի ժամանակ: Ազգային քննությունների գիրքն ունեի, հնարավորության չափ կարդում էի: Երեխաներս ուրախանում էին, որ նրանց մայրը դեռ պետք է սովորի և հետո աշխատի: Ինձ հետ միասին, նրանք էլ էին հուզվում»,- ասում է բազմազավակ մայրը:

Բազմազավակ մայրը հավաքեց հարկավոր գրքերը և փաստաթղթերը: Քննությունների համար պատրաստվում էր ուշ գիշմերները, երբ երեխաները քնած էին: Բարբարեն կարողացավ հանձնել քննությունները և դարձավ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի` բակալավրի աստիճանի ուսանող:



«Առաջին անգամ դասընթացի մտնելուց առաջ, կարծում էի այլ կերպ են նայելու իմ կողմը: Բայց ամեն ինչ այլ կերպ ստացվեց: Ոչ մի արձագանք, ոչ ոք չզարմացավ, որ այսքան երեխաների մայրը այս հասակում որոշել է սովորել: Լարվածությունս անցավ: Հիմա չեմ դժվարանում համակուրսեցիներիս հետ ընկերություն անել: Շատ լավ եմ զգում ինձ»,- ասում է նա:

Համալսարան ընդունվելուց հետո որոշեց դիմել դայակի օգնությանը: Երբ Բարբարեն մասնակցում է դասընթացներին և գտնվում է համալսարանում, այդ ընթացքում նրա երկորյակներին դայակն է խնամում: Համալսարան ամուսինը մեքենայով է բերում: Ախալքալաքից Ախալցիխե գալը այդքան էլ հեշտ չէ: Սակայն իր նպատակին հասնելու համար ստիպված է անցնել որոշ դժվարությունների միջով: Չի բացառում, որ իր ընտանիքը դեռևս կարող է մեծանալ: Գլխավորը, ինչ սովորեցնում է իր երեխաներին՝ տարբերվող կարծիքը հարգելն է:

| Print |