Ազավրեթի հանրային դպրոցում դասընթացները դեռևս չեն վերսկսվում
20:55 / 13.04.2019
Ախալքալաքի շրջանի գյուղ Ազավրեթի հանրային դպրոցի 210 աշակերտներ 5 օրեր շարունակ չեն ընդհատում դասադուլը:
Բնակչությունը Աշակերտների հետ պահանջում են նոր դպրոց, քանի որ այժմյան դպրոցը վթարային իրավիճակում է և այնտեղ դասընթացներ անցկացնելը վտանգավոր է կյանքի համար: Դասադուլ հայտարարած աշակերտներին կառավարությունը ոչինչ չի կարող առաջարկել:
Դպրոցի պատերը մի քանի սենյակում քանդված իսկ առաստաղի տախտակները փտած են, վատթար վիճակում է դպրոցի տանիքը, վնասված է նաև հատակը: Այս տարի դպրոցում մի քանի սենյակներ ընդհանրապես փակված են եղել, քանի որ առաստաղից հողը թափվում էր երեխաների վրա: Վարչակազմում ասում են, որ 1937 թվականին կառուցված դպրոցում վերանորոգման կոսմետիկ աշխատանքներ միայն մեկ անգամ՝ 20 տարի առաջ են անցկացվել:
Գյուղի Մաժորիտար պատգամավոր՝ Սիփան Շիպակցյանը համաձայնվում է գյուղացիների հետ, նշելով որ դպրոցի այժմյան իրավիճակը ոչ միայն երեխաների, այլ ամբողջ գյուղի համար ցավալի հարց է համարվում: Նա նույնպես բնակչության նման կարծում է, որ այս խնդրի լուծման լավագույն տարբերակը նոր դպրոցի կառուցումն է: Պատգամավորը ասում է, որ ամեն կերպ աջակցում է գյուղացիներին:
Դպրոցում դասադուլը դեռևս շարունակվում է: Գյուղի բնակչությունը սպասում են պատասխանի: