Կրթություն
Սերունդը մեծանում է առցանց, նախարարությունը խուսափում է պատասխանատվությունից
Սամցխե-Ջավախքում փակվել է ինը դպրոց: Դասընթացներն անցկացվում են առցանց: Հեռավար սովորում են տարածաշրջանի 13 դպրոցների 50 դասարան: Արդեն երկու տարի է՝ աշակերտները ստիպված են դասարանների փոխարեն, մնալ տանն ու սովորել հեռավար։ Այս ընթացքում բազմաթիվ տեխնիկական խնդիրներ մնացին չլուծված։

«Մենք մեծ ընտանիք ունենք, խոհանոցում ամաններն են լվանում, ընթրիք են պատրաստում, մյուս սենյակում միացված է հեռուստացույցը, բայց դասերի ժամանակ տանը բոլորը լռում են»,- ասում է երեք երեխաների հայր և արվեստի ուսուցիչ՝ Զուրա Ինասարիձեն: Տարբեր թեմաներ է որոնում ինտերնետում, որպեսզի համակարգչի էկրանից այն կողմ նստած երեխաների համար առցանց ուսուցումը հեշտացնի:

«Հաճախումների հետ կապված խնդիրներ կան, ինչ-որ մեկը չի օգտվում ինտերնետից և չի կարողանում միանալ, ինչ-որ մեկի մոտ տեխնիկական անսարքություն կամ այլ խնդիր կա։ Ոմանք գնում են գյուղեր, որտեղ ինտերնետ չկա, և դա խանգարում է»։

Սա հեռավար ուսուցման խնդիրների մի մասն է: Զուրա Ինասարիձեն երեք երեխաների հայր է։ Երեքն էլ դպրոցի աշակերտներ են: Ծնողը հենց սկբից են նկատել, թե ինչպես է փոխվում երեխաների հոգեբանական վիճակը համաճարակի հետ։

«Որքան էլ հարմարվեն այս իրավիճակի հետ, միևնույն է մի տեսակ սթրես է: Հենց դեպքերը շատանում են, երեխաներին փակում ենք տանը ու բողոքի զգացում է առաջանում նրանց մոտ, սա անգամ նրանց բնավորության վրա է ազդում: Չնայած, մեր ընտանիքում երեքն են, զբաղվում են»:

Նինո Մղեբրիշվիլին երեխաների առցանց դասընթացներին միանում էր աշխատավայրից: Այսպիսով էր փորձում վերահսկել, թե որքան ակտիվ էին մասնակցում դասապրոցեսին իր հինգերորդ և յոթերորդ դասարանցի երեխաները:  Երկու տարի շարունակվող հեռավար ուսուցման ընթացքում ծնողը փորձում էր տանը երեխաների համար դասարանային միջավայր ստեղծել։ Երբ նրանք կորցնում էին հետաքրքրությունը առցանց դասերի նկատմամբ, մայրը փորձում էր երեխաներին հետաքրքրել տարբեր զբաղմունքներով:

Նինոն կարծում է, որ աշակերտը պետք է սովորի դասարանում։ Սրա համար պահանջվում է անվտանգ միջավայր, որը պետք է ստեղծի կրթության նախարարությունը։ Ցանկության դեպքում տարրական և ավագ դասարանների աշակերտները կարող են հաճախել դպրոց տարբեր հերթափոխով, ինչը նվազագույնի կհասցնի շարժունակությունը և երեխաների շփումը միմյանց հետ:

«Այս պայմաններում հեռավար ուսուցումը ժամանակի վատնում է։ Թող ներեն ինձ ուսուցիչները, նրանց համար էլ շատ դժվար է կառավարել 25 աշակերտի, հետևել, որ ձայնը չանջատվի, փորձում են հնարավորինս լավ արդյունքի հասնել, բայց ֆիզիկապես անհնար է կառավարել այս գործընթացը»։

Նինո Զարիձեն երկու տարի շարունակ հեռավար կառավարում է ուսումնական գործընթացը: Մեկ հեռախոսով Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ուսանողուհին պետք է միանա լեկցիաներին, իսկ նրա երեխան՝ դասընթացներին: Ապագա ուսուցչուհին հաճախ է կանգնում ընտրության առջև - նա բացակաի դասից, թե նրա առաջին դասարանցի երեխան:

«Շատ դեպքեր են եղել, երբ ես բացակայել եմ, որպեսզի հեռախոսը զիջեմ երեխայիս: Հնարավորություն չունեմ նոր հեռախոս գնելու համար: Անհանգստանում եմ, որ երեխաս կարող է հետ մնալ դասապրոցեսից, նաև վրդովվում եմ, որ ես եմ բացակայում: Այս պայմաններում սովորելը շատ դժվար է»:

Վրաստանում 50 400 երեխա բախվում է նմանատիպ մարտահրավերների։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Հեռահաղորդակցության միջազգային միության 2020 թվականի զեկույցի համաձայն՝ Վրաստանում դպրոցահասակ երեխաների 15%-ի համար ինտերնետը հասանելի չէ: Վրաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասան Խալիլն ասում է, որ այս պատճառով առցանց կրթությունը երեխաներին զրկում է կրթության հավասար հասանելիությունից և օգնում է դրսևորել կորած սերունդ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ է տալիս կանոնակարգերի խստացման ժամանակ «դպրոցները փակել վերջում և վերաբացել առաջինը»:

«Դպրոցներում երեխաների վարակվելու հավանականությունը շատ ցածր է, ուստի ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ է տալիս կրթությունը շարունակել թե՛ դպրոցներում, թե՛ մանկապարտեզներում։ Բացի նրանից, որ երեխաները շատ ավելի լավ են սովորում դպրոց գնալիս, նրանք նաև հնարավորություն ունեն շփվելու միմյանց հետ, ֆիզիկական ակտիվության, խաղի և զվարճանալու հնարավորություն, ինչը, ըստ Երեխայի իրավունքների կոնվենցիայի, այն իրավունքներից մեկն է, որոնք չպետք է մոռանանք: Այս ամենը շատ կարեւոր է, որ երեխան կարողանա դպրոց գնալ, դասերի հաճախել, հավասար մասնակցել»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրի ղեկավարը. Մակո Կուպարաձեն հաշվի է առնում ոչ միայն երեխաների խնդիրները, այլև այն դժվարությունները, որոնց բախվում են ուսուցիչները հեռավար ուսուցման ժամանակ։

«Այն ֆոնին, որ երեխաների զգալի մասի համար ինտերնետը հասանելի չէ, չունեն լավ զարգացած համակարգչային հմտություններ, ուսուցիչների զգալի մասը նույնպես հնարավորություն չունի առցանց դասերին մասնակցելու, և ուսուցիչների շատ մեծ մասը չունի ոչ միայն համակարգչային հմտություններ, այլև առարկայական հմտություններ: Ունեն գիտելիքների և մանկավարժական հմտությունների բացակայություն: Չգիտի ինչպես վարել առցանց դաս հետաքրքիր և արդյունավետ աշակերտի համար, որպեսզի երեխան հետաքրքրություն և մոտիվացիա ունենա հաճախելու, դասին մասնակցելու, երեխան չքնի, չձանձրանա և չբացակայի»:

Թե ինչ է արել Կրթության նախարարությունը երկու տարվա ընթացքում դասերն ավելի հետաքրքիր և արդյունաբեր, դպրոցն ավելի անվտանգ դարձնելու համար, որպեսզի ավելի քիչ աշակերտներ ունենան տեխնիկական խնդիրներ, ուսուցման որակը, ուսուցիչների հեռավար ուսուցման հմտությունները բարելավելու համար, այս հարցերով փորձեցինք դիմել կրթության նախարարությանը, սակայն մեր հեռախոսազանգերին ու կարճ հաղորդագրություններին մեկ շաբաթ է, ինչ չեն պատասխանում: Մենք պաշտոնապես գրավոր պահանջեցինք հանրային տեղեկատվություն: Նախարարության դիրքորոշումը կհրապարակենք պատասխանը ստանալուն պես։

Կրթության համար պատասխանատու գլխավոր գործակալությունը հրապարակում է միայն սուղ վիճակագրական տեղեկատվություն, օրինակ՝ «Վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ուսուցիչների 0,9%-ի և աշակերտների 0,3%-ի մոտ»։ Այս պահին Սամցխե-Ջավախքում հեռավար սովորում է 50 դասարան, առնվազն 500 երեխա։
| Print |