Կրթություն
Սամցխե-Ջավախեթիի հայկական դպրոցների աշակերտները հաղթել են վրացերենի օլիմպիադայում
Սամցխե-Ջավախեթիի դպրոցների աշակերտները հաղթել են վրացերենի օլիմպիադայում և զբաղեցրել մրցանակային տեղեր։ Նշենք, որ հաղթողների թվում կան հայկական դպրոցների սաներ, որոնց համար վրացերենը համարվում է երկրորդ լեզու: «Գանթիադի» դպրոցական օլիմպիադան անցկացվում է մարզերում։

Այս փուլում մրցությում մասնակցել են Սամցխե-Ջավախեթիի, Շիդա Քարթլիի եւ Իմերեթիի շրջանների ներկայացուցիչները։ Մրցույթն անցկացվել է երկրորդից վեցերորդ դասարանների աշակերտների համար։

Վրաց լեզվի օլիմպիադայի հայ հաղթողներն են՝

Երկրորդ դասարան՝

Երրորդ տեղ՝ Էմմի Ագոջյան, Ախալցիխեի թիվ 3 հանրային դպրոց,  92 միավոր։

Չորրորդ դասարան

Երրորդ տեղ՝ Էդուարդ Դավթյան, Ախալցիխեի թիվ 3 հանրային դպրոց, 82 միավոր։

Հինգերորդ դասարան

Երկրորդ տեղ՝ Վերոնիկա Բաբոյան, Ախալցիխեի Մեծ Պամաջ գյուղի հանրային դպրոց, 92 միավոր

Երկրորդ տեղ՝ Նունե Տոնականյան, Ախալցիխեի Մեծ Պամաջ գյուղի հանրային դպրոց, 92 միավոր։

Վեցերորդ դասարան

Երկրորդ տեղ՝ Աննա Բաթոյան, Ախալցիխեի թիվ 3 հանրային դպրոց, 92 միավոր

Երկրորդ տեղ՝ Դիանա Բոյաջյան, Ախալցիխեի թիվ 3 հանրային դպրոց, 92 միավոր։
| Print |