Կրթություն
Դիմորդներն այսօր վերջին ​​քննությունն են հանձնում
Ազգային քննություններն ավարտվեցին: Դիմորդներն այսօր ​​քննություն են հանձնում ֆիզիկա առարկայից։

Ախալցիխեի քննական կենտրոնի տեղեկություններով՝ թեստավորման գործընթացն ընդհանուր առմամբ ընթանում է հանգիստ իրավիճակում։

Հուլիսի 3-ից մեկնարկել են միասնական ազգային ​​քննությունները: Գրանցված ավելի քան 45000 դիմորդներից քննություններին ներկայացել է 94%-ը։ Այս տարի առաջին անգամ դիմորդներից ոչ ոք չի հեռացվել քննություններից։

Ընդհանուր առմամբ գործել է 24 քննական կենտրոն։ Արդյունքներն աստիճանաբար կհրապարակվեն օգոստոսին։
| Print |