Հայտարարություն՝ դպրոցներում չինարեն լեզվի ուսուցման վերաբերյալ
«Մեր նպատակն է աշակերտներին առաջարկել բազմազան ընտրության հնարավորություն և, միևնույն ժամանակ, ազգային լեզվի՝ վրացերենի իմացության ամրապնդման ֆոնին, աջակցել պատանիներին՝ նվազագույնը երկու օտար լեզվով հաղորդակցության կարողության զարգացման հարցում», – ասված է Կրթության նախարարության հայտարարությունում, որը վերաբերում է դպրոցներում չինարեն լեզվի ուսուցմանը։
Ինչպես նշված է նախարարության տարածած հայտարարությունում, դպրոցը պարտավոր է աշակերտին առաջարկել ընտրության առնվազն երկու օտար լեզու։
«Հասարակությանը տեղեկացնելու նպատակով հայտնում ենք, որ համաձայն ազգային ուսումնական ծրագրի՝ առաջին օտար լեզուն, որն պարտադիր է բոլոր աշակերտների համար և դասավանդվում է 1-ից 12-րդ դասարաններում, անգլերենն է։ Երկրորդ օտար լեզվի ուսուցումը սկսվում է 5-րդ դասարանից, և այն կարող է լինել ցանկացած լեզու, որը աշակերտը կամ ծնողը կընտրի՝ ըստ նախընտրության։ Դպրոցը պարտավոր է առաջարկել նվազագույնը երկու օտար լեզու։ Այս պահին աշակերտները հնարավորություն ունեն ընտրելու՝ ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, թուրքերեն և այլ լեզուներ։ Որևէ լեզվի ուսուցման դեպքում նախարարությունը պարտավոր է համապատասխան պատրաստություն կատարել՝ հաստատել ծրագրեր, մշակել դասագրքեր, վերապատրաստել ուսուցիչներ և ապահովել ուսումնական գործընթացը ըստ ստանդարտի։ Ներկայումս չինարենը դասավանդվում է 15 դպրոցում՝ որպես լրացուցիչ ծառայություն։ Քանի որ նրա նկատմամբ պահանջարկն աճում է, համագործակցությամբ Թբիլիսիի պետական համալսարանի սինոլոգիայի ամբիոնի հետ կսկսվի համապատասխան ստանդարտի մշակման աշխատանքը։ Մեր նպատակն է աշակերտներին առաջարկել բազմազան ընտրության հնարավորություն և, միևնույն ժամանակ, աջակցել նրանց՝ նվազագույնը երկու օտար լեզվով հաղորդակցման կարողության զարգացման հարցում», – ասված է հայտարարությունում։