Error
Մշակույթ
Ախալցիխեում մոռացված արվեստը
Վարպետը նախ արծաթը պետք է մաքրազերծի, այսինքն՝ արծաթը պետք է ազատի այլ նյութերից:
99 նմուշի բարձրորակ արծաթը պետք է տաքացնել, երկարաձգել և ապա տեղավորել նախորոք պատրաստված նախշազարդի մեջ: Այսպես է սկսվում Ախալցիխական ֆիլիգրանի պատրաստումը: Ֆիլիգրանը լաթիներեն բառ է:

Կոնստանտինե Ռազմաձեն մինչ օրս աշխատում է Ախալցխայական ֆիլիգրանի վրա: Նկարիչը ավարտել է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանը: Քարը, փայտը և մետաղը այն իրերն են, որոնց վրա աշխատում էր Կոնստանտինեն: Նկարիչը հարյուր տարբեր չափերի եւ ձևերի զարդեր է ձեւավորում: Ֆիլիգրանը հիմնականում պատրաստում էր նվիրելու համար:



Նկարչական մետաղագործության այս տեսակը Սամցխե-Ջավախքում զարգացել է 19-րդ դարում: Ըստ պատմաբանների, 1871 թվականին Ախալցիխեում գործում էին 29 ոսկե, մետաղի և արծաթի արհեստանոցներ: Նրանց թվում 7-ը Գիորգաձեների արհեստանոցներն էին:



«Ախալցիխեի ֆիլիգրանը թափանցիկ էր, բարձրորակ, երկարաձգվող արծաթից: 1990-ական թվականներին շատ էր վաճառվում երկրից դուրս: Թբիլիսիի թանգարանում Ախալցխայական ֆիլիգրանի 30 սանտիմետրանոց պայուսակներ են պահվում, որոնք գնում էին միայն հնարավորություն ունեցող անձիք»,- ասում է Ցիրա Մեսխիշվիլին:

Պատմաբանը ֆիլիգրանի արվետստով հետաքրքրվել էր ուսանողական տարիներին: Ցիրա Մեսխիշվիլին միակն է, ով արվեստի այս որորտը ուսումնասիրել է հիմքից: Գիտնական կինը հանդիպում էր Ախալցիխեի, տեղացի արհեստավորների հետ և նրանցից տեղեկություններ հավաքում:

«Վարպետ լինելու համար անհրաժեշտ էր սովորել 12 տարի: 8 տարեկան հասակից սկսում էին աշխատել այս գործի վրա: Գործիքներ, արհեստանոցներ, վարպետներ- այն ժամանակ այս ամենը գոյություն ուներ, հիմա չեմ կարծում, որ ինչ որ մեկը կարողանա վերականգնել արվեստի այս ոլորտը»,- ասում է պատմաբան՝ Ցիրա Մեսխիշվիլին:



Ֆիլիգրանները միմյանցից տարբերելու համար, վարպետները աշխատանքների վրա թողնում էին իրենց սկզբնատառերը:



20-րդ դարում Ախալցիխեն, որպես առևտրային կենտրոն մեծ կորուստ է կրել: Տեղական արվեստագետների մեծամասնությունե լքեցին հայրենի տարածքը: Նրանք տեղափոխվեցին Քութաիսի և Թբիլիսի, այնտեղ շարունակելով իրենց գործունեությունը: Ֆիլիգրանի արհեստավորների պակասի պատճառ դարձավ հենց սա: Փոքր ուշ հայ բնակչությունը նրանց տեղը զբաղեցրին: Հետևաբար արհեստավորների քանակն էլ մեծացավ: Վրացի և հայ արհեստավորները իրենց գիտությունները կիսում էին միմյանց հետ:

Մեկ դարից ավել է, ինչ Վայրադյանների ընտանիքը զբաղվում են ոսկերչությամբ: Խորենը 69 տարի է թանկարժեք մետաղներով է աշխատում: Արհեստը սովորել է իր հորից, 13 տարեկան հասակում: Նրա պապիկը ազգությունում վերջինն էր, ով ֆիլիգրանով էր զբաղվում:Խորենն ասում է, որ արվեստի այս ոլորտը շատ էներգիա և ժամանակ է պահանջում, դրա համար էլ ի սկզբանե հրաժարվել է այս երկարատև աշխատանքից:



Ախալցիխեին բնորոշ մշակույթը սկսել է վերականգնել արվեստի դպրոցը: Սակայն մեկ տարբերություն կա: Նրանք նախշաձեևը կավի վրա են
պատկերում և Ախալցիխեի ֆիլիգրանները նման կերպ են ցուցադրում հասարակությանը:



Ախալցիխեի ֆիլիգրանական դպրոցը XIX-XX դարերի մետաղների վերամշակման կարեւորագույն կենտրոններից մեկն է եղել: Նկարիչները փորձում են ստեղծել ավանդական գծերից տարբերվող աշխատություններ, որոնք ընդունելի կլինեն տեղական պատվիրողների համար և որոնցով միջազգային ցուցահանդես-տոնավաճառներին կկարողանան մրցակցել աշխարհի առաջատար երկրների հետ:
| Print |