Error
Հասարակություն
Հագուստի պահարան, որի դուռը երբեք չի փակվում
Ախալցիխեում Ռուսթավելիի համար 47 հասցեում դրված է հնագույն պահարան, որի դռները երբեք չեն փակվում:
Պահարանը մեկ լի է, մեկ դատարկվում է, չնայած, դատարկվելուց հետո բարի մարդկանց շնորհիվ կրկին լցվում է:

Էլենե և Սաբա Գիքոշվիլիները այն վերարկուները, որոք նրանց հարկավոր չէր, տոպրակներով բերել էին փողոցում դրված պահարանում տեղավորելու:
Սա հին պահարան է, որտեղ հին եւ նոր ապրանք է պահվում նրանց համար, ովքեր կարիք ունեն ջերմ հագուստի, խաղալիքների կամ այլ նյութերի:



«Ով ունի բերեք, ով չունի տարեք» - Այս արտահայտությունը միացել են ոչ միայն հինգերրորդ դասարանի աշակերտները, այլև նրանց ծնողները և այլ տեղացիներ:

Սոցիալական պահարանը Ախալցիխեում դեկտեմբերի 3-ին են դրել:

Քարոզարշավը սկսվեց «Տարածիր ջերմություն» սոցիալական կայքում: Առաջինը, ով Ախալցիխեից միացավ, քաղաքից «Տոլերանտ» միության տնօրենն էր, ով պահարանը կենտրոնի մոտ տեղավորեց:

« Չէի կարծում, որ դպրոցները այսպես կմիանաին այս նախաձեռնությանը: Շատ երջանիկ եմ, որ այս բարեգործությունը մեզ հաջողվեց»,- ասում է Ցիռա Մեսխիշվիլին:



«Տարածիր ջերմություն» հանրահավաքը կարողացավ օգնել ամբողջ Վրաստանին: Ախալցիխեից հետո սոցիալական պահարաններ տեղադրեցին Ասպինձայում և Բորջոմում:
Հանրահավաքի դրդապատճառն հանդիսանում է երկրում դժվար ապրուստ ունեցող մարդկանց օգնության ձեռք մեկնելը:

| Print |