Error
Հասարակություն
Հունվարի 1-ից բոլոր տեսակի ավտոմեքենաների տեխզննումը պարտադիր է
Մալխազ Գաբոձեն 5 տարի է ընտանիքը պահում է տաքսու վարորդ լինելով: Մինչև մեքենաի տեխզննումը մնացել է մեկ ամիս, համարում է, որ -«Տեխզննմամբ անձամբ վարորդը պետք է լինի հետաքրքրված,որպեսզի մեքենան կայուն լինի: Կարծում եմ պետության կողմից բյուժեն լցնելու ևս մեկ մեթոդ է:»
Անվտանգ երթևեկության համար մեքենան որ պետք է լինի կայուն իրավիճակում, այս մասին 9-րդ ալիքի մոտ խոսում է մեկ այլ վարորդ: Մերաբ Փեիքրիշվիլիի մեքենան տեխզննում դեռ չի անցել:



«Հացի փող հազիվ եմ աշխատում, հիմա 60 լարի տեխզննման և մեքենայի անսարքության համար ավելորդ փող պետք է ծախսեմ: Մեքենան հին է, մասերը փոխելու, Ախալցիխեի վարորդները մեծ մասի համար տեխզննման հիմնական խնդիրը հենց սա է»,- ասում է Մերաբ Փեիքրիշվիլին:

Չնայած նրան, որ սկբնական ստուգումից հետո, հերթական տեխզննումը կլինի անվճար, վարորդները այնուամենայնիվ բողոքում են բարձր հարկի դիմաց:



Անվտանգ ճանապարհորդելն ու մաքուր մթնոլորտը կարևոր է ախալցխացիների համար: Հարցազրույցի մասնակից մարդկանց կարծիքով տրանպորտի տեխզննման արդյունքում ավտովթարների թիվը կնվազի:






« Տրանսպորտների տեխզննումը շատ կարևոր է մեր, քաղաքացիներիս անվտանգության համար: Բոլոր վարորդները պետք է պարտադրվեն և անցնեն ստուգումը, որպեսզի հասարակությունը անսպասելի վտանգից պաշտպանվի և մաքուր պահի մթնոլորտը»,- ասում է Սալոմե Զազաձեն:

Կառավարության որոշմամբ, թեթև ավտոմեքենաների տեխզննման արժեքը կազմում է 60 լարի, իսկ մարդատար և բեռնատար մեքենաներինը՝ 100 լարի: Մեքենայի տերը Վրաստանի ցանկացած անկյունում կարող է ստուգել իր մեքենան: Եթե վարորդը մեկ ամսյա ժամկետում չի կատարում մեքենաի տեխզննումը, տուգանվում է 50 լարիով:

Տեխզննման նշանակության մասին խոսում է ոչ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը: Էկա Լալիաշվիլին նշում է, որ.- «Հարկադիր բարեփոխումները ապագայում զգալիորեն կնվազեցնեն օդի աղտոտման խնդիրը:Անվտանգ տեղաշարժվելը էլ ավելի կարևոր է քան 60 լարի չծախսելը: Դրա համար բոլոր վարորդներին խորհուրդ եմ տալիս, որ ժամանակին կատարեն տեխզննումը»:

Լրացուցիչ տեղտկության և ցանկալի տեխզննման կենտրոնում գրանցվելու համար զանգահարեք -1484

Ըստ Վրաստանի տնտեսագիտության և կայուն զարգացման նախարարության, այս պահի համար Վրաստանում արդեն գործում է 37 նորանոր չափանիշներով տեխզննման կենտրոններ:
| Print |