4 երեխաների մայրը երկու ամիս է սոցիալական օգնություն չի ստանում:
Աբասթումանում օդի ջերմաստիճանը -2-ից -9 աստիճան է,իսկ նրանց փետրվար ամսի փայտի պաշարն ավարտվեց:Գյուղ Աբասթումանի բնակիչ Նեստան Տուփուրիան հասարակությանը դիմում է օգնության խնդրանքով:
«Ցրտի պատճառով մեջքս ցավում էր, փայտի վերջին պաշարը տղաս է կոտրել: Կացինը մատին էր հարվածել, փրկող չունենք,Ադիգենի քաղաքապետարանում խոստացան, որ գյուղի հոգաբարձուն պետք է գար, փայտ բերեր, բայս մինչ օրս ոչ ոք չի եկել»,- ասում է բազմազավակ մայրը:
Նեստանը աչ կրծքավանդակին բարորակ ուռուցք ուներ, որի պատճառով ամսեկան երեխային արհեստականորեն է կերակրում:Պետությունը նրան 80 լարի է նվիրաբերում, որը փոքրիկին միայն կես ամիս է հերիքում:Ամուսնու ձերբակալումից հետո, 4 ամիս է ինչ երեխաներին խնամում է միայնակ:
« Ամուսինս բանտից զանգում է,նրան էլ պետք է հետևել, իսկ ես ոչինչ չունեմ»,- ասում է միայնակ կինը:
Նեստան Տուփուրիան 4 մանուկների հետ ապրում է փոքր սենյակում: Ջուր բերում և տանում է իր ուժերով, նա դժվարանում է պահպանել հիգիենիկ նորմերը: Ընտանիքի միակ եկամուտի աղբյուրը սոցիալական օգնությունն է:
« Պետության օգնությամբ ձեռք բերած սնունդը մեկ ամիս գրեթե չի հերիքում: Երեխաները դպրոցից որ գալիս են, միայն թեյ և հաց եմ պատրաստում: Աստծո հույսն ունեմ»,- ասում է նա:
Սոցիալապես անապահով ընտանիքում, որ բոլորից շատ տուժվում են երեխաները, այս մասին խոսում է Բաիա Պատարաիան:Նա ասում է.
«Վրաստանում ամենա անպաշտպան իրավիճակում երեխաներն են, հաճախ սովամահ են լինում, նրանք ուշադրության և հոգատարության կարիք ունեն: Այդպիսի ընտանիքներից պետք է դուրս հանել երեխաներին և խնամքով մեծացնել: Սակայն սա ծնողական իրավունքներից զրկում չի նշանակում»:
Նա ընդգծում է նաև սոցիալական աշխատողների գործունեությունը և երկրում ստեղծված իրավիճակի պատճառով պատասխանատվությունը պարտադրում է պետության առաջին դեմքերին:
«Վրաստանում սոցիալական գործակալությունը շատ վատ է աշխատում: Սխալ են գնահատում զարգացումը, սխալ որոշումներ են ընդունում երեխաների ապագաի վերաբերյալ և այլն: Այս ամենը այն պատճառով է, որ սոցիալական աշխատողները ոչ համապատասխան ուսուցմամբ են աշխատում: Չունեն հարկավոր պատրաստություն և գիտություն, փոխարենը շատ զբաղված են: Բայց փայտը միայն նրանց գլխին չէ որ պետք է կոտրել»,- բացատրում է Բաիա Պատարիա:
Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի եւ ավելացված պատասխանատվության մասին խոսում է նաև Սոցիալական գործակալության Ադիգենի բաժնի սոցիալական աշխատող Ինգա Մաղրաձեն:
« Մեկ սոցալական աշխատավոր եմ, այնքան ծանրաբեռնված եմ, որ ամեն վայրկյան բոլորին հյուրընկալել չենք կարող: Եթե որևէ ծրագիր չի հարկադրում այցելել բոլորին,այդ դեպքում մենք պարտավոր չենք բոլորին այցելել»,- ասում է Ինգա Մաղրաձեն:
Այսօրվա դրությամբ Վրաստանի մասշտաբով կա 500 սոցիալական աշխատող: Առողջապահության նախարարության սոցիալական ապահովության գործակալությունն ընդգրկում է Վրաստանի 68 տարածքային միավորներ: Սոցիալական ծառայությունների գործակալությունը աշխատաշուկայում սոցիալական աշխատողների ամենամեծ գործատուն է: Ըստ Առողջապահության նախարարության սոցիալական աշխատավորների աշխատավարձը Թբիլիսիում կազմում է 680 լարի: Ավագ աշխատավորինը՝ 800: Երկրի մասշտաբով գործակալությունում աշխատում է 239 մարդ: Սակայն գործակալության տեղեկատվությամբ, աշխատողների վիճակագրությունը մշտապես փոփոխվում է: Պետությունը 2019 թվականին Նեստան Տուփուրիայի և նման ընտանիքների համար նոր կանոն ընդունեց: Որի մասին խոսում է սոցիալական գործակալության Ադիգենի բաժնի ներկայացուցիչը: Պետրե Ափրիամաշվիլիի խոսքով, Տուփուրիան 2019 թվականից 500 լարի քանակությամբ գումար կարող է ստանալ:
«Հունվարի մեկից, կառավարության որոշմամբ, սոցիալական օգնություն 50 լարի քանակությամբ տրվում է բոլոր ընտանիքներին, որի համար սոցիալական բալը 0-ից 100 000 է հարկավոր, 0-ից 65 000-ի դեպքում՝ 60 լարի է տրվում»,- ասում է Պետրե Ափրիամաշվիլին:
Վիճակագրական տվյալներ, Սամցխե-Ջավախքի մասշտաբով
2012 թվականին 3 829 սոցիալական անպաշտպան ընտանիք է գրանցվել 2013 թվականին նրանց թիվը նվազեց մինչ 3 447 2014 թվականին նրանց թիվը 3 304 էր 2015 թվականին տարածաշրջանում կար 2 843 ընտանիք 2016 թվականին նրանց թիվը աճեց մինչև 3 383 2017 թվականին կրկին նվազեց մինչև 3 335-ը
Սոցիալական ծառայությունների գործակալությունը նշում է, որ բալերի հաշվարկման ընթացքում փոփոխությունների հիմնական պատճառը հանդիսանում է սոցիալապես անապահով ընտանիքների աճը: 2012-ից 2017թվականը Սամցխե-Ջավախքում Geostat-ի