Error
Հասարակություն
Սուրբ Վալենտինի օրը
Սուրբ Վալենտինի օրը հաճախ սեր են խոստովանում, ամուսնության առաջարկ անում և կամ ամուսնանում են:
Լուբա Նաթենաձեն իր ամուսնու հետ ամեն տարի նշում է Սբ. Վալենտինի օրը: 70-ամյա Յուրի Մոդեբաձեն ամեն տարի փորձում է ուրախացնել իր կնոջը և ծաղիկներ նվիրել:

«Եթե ծաղիկներ չունենք, միմյանց համբյուրներով ենք շնորհավորում»,-ասում է Լուբա Նաթենաձեն:

Վալենտինի տոնը սկսել են նշել V դարում, Հռոմում: Այն նշում էր ամբողջ քրիստոնյա համայնքը: Ուղղափառ եկեղեցում Սբ. Վալենտինի օրը հիշում են 1069թվականի հուլիսի 19-ից, եկեղեցական բարեփոխումից հետո, կաթոլիկական եկեղեցին այս օրը այլևս չի նշում: Սակայն Ադիգենի շրջանի կաթոլիկ առաջնորդը եւ Մեսխեթի արքունիք՝ հայր Զուրաբ Կակաչիշվիլին ասում է.

«Սբ. Վալենտինը հիվանդությունների բուժող Սուրբ է եղել: Քանի որ նա համարվում է սիրահարվածների պաշտպան, հաճախ նրանք հիվանդների էլ են նմանվում»,- ասում է հայր Զուրաբ Կակաչիշվիլին:



Սուրբ Վալենտինի տոնը, կրոնական չի համարվում նաև հայ եկեղեցիներում: Հայ առաքելական եկեղեցում Հակոբ Աբեղա Սահակյանն ասում է.

«Երիտասարդները փետրվարի 14-ին, միանում և նշում են որպես միջազգային օր: Սբ. Վալենտինը եկեղեցական տոն չէ համարվում»,- պարզաբանում է հայ առաքելական եկեղեցու հոգևոր տեսուչ Հակոբ Աբեղա Սահակյանը:

Ուղղափառ եկեղեցում այս օրը նշում են հուլիսի 19-ին: Փետրվարի 14-ին Վալենտինի տոնը ուղղափառ եկեղեցիներում չեն նշում, սակայն այն, որ «սիրո օրը» Վրաստանում դարձել է ժողովրդական օր, մատնանշում է իրազեկության պակասի մասին- Այս կերպ է մտածում Հայր՝ Նիկոլոզ Աբրամաշվիլին:

« Մի անգամ հավատավորներից մեկը զանգեց, և շնորհավորեց իմ Սբ. Վալենտինի օրը: Երևի չգիտեր, որ ուղղափառ եկեղեցիներում այս օրը չենք նշում: Սա իրազեկության պակասի պատճառով է, համենայնդեպս, ով գիտի
այս մասին, միմյանց չեն շնորհավորում»
,- ասում է Նիկոլոզ Աբրամաշվիլին:

Չնայած հոգևոր տեսուչների հայտարարություններին՝ երիտասարդները մնիևնույն է փորձում են այս օրը նշել և նվերներով ուրախացնել միմյանց:

Առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496 թ.-ին և ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969 թ.-ին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում։



Որպես ավանդույթ, սիրահարները սիրային բացիկներ են ուղարկում միմյանց և փորձում այս օրը անցկացնել իրենց ընտրյալի հետ:

| Print |