Նիկոլոզ, Սալոմե, Մարիամ, Էլենե, Թամարի, Բարբարե և Լազարե – Կոպաձեների բազմազավակ ընտանիքը Վալեում
20:11 / 03.03.2019
Լեիլա Գիորգաձեի ամեն օրը նույն կերպ է սկսվում: Յոթ երեխաների մայրը ամուսնու և նրա ծնողների հետ է ապրում:
Լեիլայի առավոտը սկսվում է ժամը 6-ից: 36-ամյա կինը երեխաներին և ընտանիքի անդամներին խնամում է միայնակ: Ավագ երեխան 16 տարեկան է, իսկ կրտսերը մեկ տարեկան և 3 ամսեկան:
«Ընտանիքում 11 մարդ է ապրում, բոլորս տարբեր ուտեստներ ենք սիրում: Սնունդը, որը միշտ պատրաստում եմ՝ եփած կարտոֆիլն է: Հեշտ չէ, երբ բազմազավակ մայր ես, բայց միևնույն է, սա ամենալավ և հաճելի պարտականությունն է»,- ասում է տնային տնտեսուհին:
20 տարեկան էր, երբ առաջին երեխան ունեցավ: Մտածում էր, որ կմեծացներ այնքան երեխա, որքան Աստված կկամենար: Ասում է, որ նա նույնպես բազմազավակ ընտանիքից է: Նրա ծնողները մեծացրել են 6 երեխաների, իսկ նա արդեն 1-ով ավելի երեխաների մայր է:
Երեխաների մեծացնելու հարցում բազում խնդիրների են հանդիպել, այդ թվում նաև ֆինանսական,բայց երեխաներին լույս աշխարհ բերելու ցանկությունը երբեք չի կորցրել: Երբեմն կարծում է, որ նա մեծացել է երեխաների հետ: Նախաճաշից հետո 5 երեխաներին՝ Նիկոլոզին, Սալոմեին, Էլենեին, Մարիամին և Թամարին դպրոց է ուղղարկում, հետո փոքրիկին կերակրում, ապա գնում հողը մշակելու:
Լեիլան ամեն գարուն կաղամբի սերմ է հանում և սա նրա եկամուտն է համարվում: Նա հողը անձամբ է մշակում և գյուղատնտեսությամբ զբաղվում: Վալեում բուժքրոջ կուրսեր է անցել, սակայն մասնագիտությամբ երբեք չի աշխատել: Նա մտածում է, որ բազմազավակ ընտանիքներին պետությունը պետք է օգնի և նման ընտանիքներին ոգեշնչելու համար տարբեր ծրագրեր պետք է իրականացնեն:
«Պետությունը օգնում է միայն փոքրիկ երեխային, 200 լարիով: Աշխատանքիս պատճառով ստիպված եմ ընտանիքից հեռու լինել և այնտեղ մենակ ապրել: Լեիլան տանն է մնում և ամեն ինչ մենակ անում, գիտեմ՝ դժվար է, բայց մենք 7 երեխա ունենք, և նրանց համար ամեն ինչ պետք է անենք»,- ասում է Լեիլայի ամուսին՝ Զազա Կոպաձեն:
Կոպաձեների ընտանիքը այն ընտանիքներից մեկն է, ով Ախալցիխեի քաղաքապետարանից օգնություն է ստանում: Ախալցիխեի քաղաքապետարանում պարզաբանում են, որ բազմազավակ ընտանիքների թիվն ամեն տարի մեծանում է:
Փոխքաղաքապետ Գուրամ Մելիքիձեն ասում է, որ 2019 թվականի ծնվածների համար միանգամյա դրամական օգնության գումարը կրկին մեծացել է և տարեկան կազմում է 70 000 լարի:
Վրաստանում մարտի 3- ը մայրերի օրն է, այս օրը պետությունում նշում են 1999 թվականից: