Ախալցիխեի, որպես կանաչ քաղաքի գաղաթարը նշանակում է տրանսպորտի, ջրամատակարարման, էներգիայի և շինարարության ոլորտներում առկա խնդիրների լուծումը:
Ախալցիխեի քաղաքացիները քաղաքում կանաչ ծածկույթ են խնդրում: Կառավարությունը ուշադրությունը կենտրոնացնում է քաղաքում բնակչության ակտիվության վրա:
Քաղաքի կանաչապատելը, ջերմաստիճանի համապատասխան ծառերի տնկումը և նրանց խնամքը , մաքուր օդը – սա այն հիմնական խնդիրներն են, որոնց լուծումը պահանջում են Ախալցիխեում:
«Ախալցիխեն կանաչ քաղաք էր, սերմերը տնկում են, բայց չեն խնամում: Հետո սառչում է և չորանում:Որտեղ չորանում է,պետք է հանեն, նորը տնկեն, մաքուր օդ է պետք»,- ասում է Ցիցո Մավզարաշվիլին:
Քաղաքի կանաչապատումը խնդիր է նաև Զուրա Վելիջանիշվիլիի համար:Նա կենտրոնանում է զբոսաշրջիկների վրա:
«Դեռ մեզ համար է անհրաժեշտ քաղաքի կանաչապատումը: Օդը որ մաքրվի, հարկավոր է տնկել ծառեր: Զբոսաշրջիկների համար էլ հաճելի կլինի կանաչ մթնոլորտը»,- ասում է նա:
Վախթանգ Վարդիձեի համաար քաղաքի հիմնական խնդիրներից մեկը քաղաքում բույսերից ստացած թթվածնի պակասն է:
Ախալցիխեի քաղաքապետարանում ասում են, որ քաղաքի կանաչապատումը ընթանում է ամեն տարի: Անցած տարի կանաչապատման աշխատանքներ անցկացվել են Կոստավա փողոցում, կենտրոնական այգում և հրապարակներում:
Անցած տարի 186 տարբեր ծառեր են տնկել Ախալցիխեի լճի տարածքում:
Տնկելու հետ մեկտեծ՝ Ախալցիխեի քաղաքապետարանը փողոցների չորացած ծառերի մի մասը պատվաստել է, իսկ մյուս մասը ամբողջովին հեռացրել:
Սույն թվականին Ախալցիխեում օդի ուսումնասիրություն անցկացվեց: Որի համաձայ նկատվել է օդի ախտոտիչ նյութերի ցածր և միջին մակարդակ: Ուսումնասիրությունը կատարվել է չորս փուլով `քաղաքի երեք կետերում:
Անցյալ տարի բնակչությանը հնարավորություն տրվեց սեփական կանաչապատման պրոեքտները ներկայացնելու «Ծրագրիր քաղաքաապետարանի բյուջեն» ծրագրի սահմաններում: Ախալցիխեի բնակիչ Թամունա Կապանաձեն իր գաղափարը ներկայացրեց, որը 2019 թվականի Ախալցիխեի քաղաքապետարանի բյուջեում է նախատեսված:
Ծրագրի հեղինակից բացի՝ Թամունա Կապանաձեն բնապահպանական հասարակական կազմակերպության Սենիի ներկայացուցիչն է: Դպրոցային ծրագրեր է իրակացնում և դպրոցի աշակերտների հետ մաքրության և կանաչապատման հանրահավաքներին է մասնակցում:
«Առանց կանաչ մթնորոլտի ապրելն անհնար է:Դրա համար պետք է մտածենք այս մասին»,- ասում է առաջին դպրոցի աշակերտուհի՝ Թակո Թաթեշվիլին:
Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային բաժնի տվյալներով՝ 2018 թվականի հունվարի մեկից մինչ օրս ծառերի անկանոն կտրելու 29 վարչական կանոնախախտում և քրեական իրավախախտումների վերաբերյալ վեց արձանագրություններ են ներկայացվել:2018 թվականի հոկտեմբերին անկանոն 11 ծառ կտրել են նաև Ռաբաթիի տարածքում: