Հասարակություն
Ախալցիխեում հիշեցին ապրիլի 9-ի զոհերի հիշատակը
Ախալցիխեում ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ, Տեղական իշխանության ներկայացուցիչները եւ քաղաքացիները հավաքվել էին հուշաքարի մոտ ի պատիվ 1989 թվականի ապրիլի 9-ի զոհերի հիշատակին:

Կենտրոնական այգում հավաքված էին իշխանության ներկայացուցիչները, հոգևոր անձիք, ինչպես նաև ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների մասնակիցները: Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի խոսքերով այս օրը Վրաստանի համար ինչպես տխուր հիշատակի օր է այնպես էլ անկախության վերականգնման օր։ Նրա խոսքերով Վրաստանը պետք է ապագայում այնքան հզորանա, որպեսզի կարողանա օս եւ աբխազ եղբայրների հետ միասին վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։

| Print |