Զիկիլիայի բնակչությունը ընտանեական կենդանիներին կերակրելու համար տանում են գյուղից հեռու արոտավայրը:
Արոտավայրերի տեղը գյուղում 9 տարի է, ինչ էլեկտրագծերի աշտարակներ են կանգնեցված:
Գյուղում բարձր լարման էլեկտրաէներգիայի հաղորդման գծերը տեղադրել է «Էլէկկտրոտրանս» ընկերությունը: Էլեկտրագծերի մի մասը գյուղից փոքր հեռու, սարի վրա է տեղադրված, իսկ մի մասը՝ բնակչության հողատարածքներում:
«Բոլոր ունեցած արոտավայրերը զբածեցրել են: Տարածքները փորել են, սարերը կիսել: Ամեն ինչ վերջացրին: Շինությունների երբ սկսեցին, խոստացան, որ 100կվ անվճար կունենայինք, բայց խոստումը չկատարեցին»,- ասում է Զիկիլիայի բնակիչ՝ Սերգո Խարատիշվիլին:
Իվանե Գելաշվիլին, համագյուղացիների նման զբաղվում է գյուղատնտեսությամբ: Ասում է, որ էլեկտրագծերի տեղադրման համար, զրկվել է ոչ միայն հողատարծքից, այլև արոտավայրից էլ: «Ամենուրեք աշտարակներ են կանգնեցված: Գյուղում տեղ չի մնացել, որ կենդանիներին բաց թողնենք: Նրանից հետո, երբ գյուղում տարածքը փորեցին, խոտ այլևս չկա, դժվարանում ենք կերակրել կենդանիներին»,- ասում է Իվանե Գելաշվիլին:
Զիկիլիայի ենթակայանը միացված է Վրաստանի էլեկտրո համակարգին: 500 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծով միացված է `Զեստաֆոնի, Մառնեուլի եւ Գարդաբանի ենթակայաններին,իսկ 220-ով՝ Փարավանի հիդրոէլեկտրակայանին: 400 կիլովոլտ գիծը միջազգային է, որով Վրաստանը կապված է Թուրքիայի էլեկտրական համակարգի հետ:
«Ախալցխայի պայմանական կայանը կարեւոր տարր է տարածաշրջանի եւ երկրի էներգետիկ զարգացման համար:Ոչ միայն Վրաստանում այլ ամբողջ Հարավային Կովկասում նման կայան չկա: Մենք սրանով պետք է հպարտանանք»,- ասում է «Էլեկտրոտրանսի» տնօրեն՝ Ջեմալ Ախալաիան:
Գյուղ Զիկիլան գտնվում է ծովի մակերեւույթից 940 մետր բարձրության վրա, Քուռ գետի ձախ մասում: Գյուղում ապրում է 106 ընտանիք:Այստեղ ապրող 402 մարդկանցից միայն մեկն է աշխատում ենթակայանում: Ռոբերտ Գաչեչիլաձեն ասում է, որ սկզբում աշտարակները տեղադրել պատրաստվում էին սարի վրա, սակայն երբ սարի մի մասը ուղղեցին, այնտեղից ջուր սկսեց հոսել: Աշխատավորները լքեցին վայրը, իսկ բացված տարածքը վտանգավոր էր կենդանիների համար:
«Աշտարակների գյուղ պետք է կոչել և ոչ թե Զիկիլիա»,- ասում է Ռոբերտ Գաչեչիլաձեն:
Ախալցիխեի քաղաքապետ Գրիգոլ Ղամբաշիձեն գյուղում է: Նրա խոսքերով, տեղական իշխանությունները տեղյակ են Զիկիլիայի խնդիրների մասին, սակայն դրանք լուծել դեռևս չեն կարող:
«Մենք չենք կարող երաշխավորել, որ մենք կօգնենք էլեկտրաէներգիայի հարցում: Իշխանության հետ հենց այն ժամանակ պետք է խոսեին, երբ նրանց արոտավայրերից զրկեցին»,- ասում է Գրիգոլ Ղամբաշիձեն:
Գյուղացիները կասկածում են, որ նրանց վատթարացող առողջության եւ հաճախակի հիվանդության պատճառը պայմանական կայանն է: Բնակչությունն ասում է, որ գլխացավերը հաճախացել են:
«Էներգոտրանսի» տեխնիկական տնօրենը բացառում է հիվանդության աճը եւ որպես օրինակ հիմնվում է Առողջապահության կազմակերպության եզրակացության վրա, որի համաձայն էլեկտրահաղորդման գծի էլեկտրական եւ մագնիսական ազդեցությունը այնքան փոքր է, որ այս հարցը վերանայման ենթակա չէ:
Գյուղը արոտավայրերի հետ մեկտեղ, կորցրել է նաև բարձր լեռնային կարգավիճակը: Զիկիլիայում ասում են, որ 106 ընտանիքը բազում խնդիրների առաջ են հայտնվել: