Հասարակություն
Ախալցիխեում սկսվել է տուրիստային շրջանը
«Ախալցիխեում զբոսաշրջիկներ հաճախ են գալիս: Դրա համար անհրաժեշտ է նրանց համար համապատասխան միջավայր պատրաստել» ,- ասում է Ախալցխայի բնակիչ Խաթիա Մերաբիշվիլին:

Ըստ ախալցխացիների, զբոսաշրջիկների համար հարմար միջավայր ստեղծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ենթակառուցվածքների եւ ջրային համակարգերի բարելավում:



«Քաղաքում ճանապարհների եւ ենթակառուցվածքների բարելավումը առաջնահերթություններից մեկն է: Հուսով եմ, որ նոր ասֆալտապատված ճանապարհների վրա շուտ կգծվենհետիոտնային անցումները»,-
ասում է Շալվա Տաբատաձեն:

Քաղաքի հիմնական խնդիրներից մեկը դեռևս համարվում է հետիոտնային անցուղիները, միայն կենտրոնական այգում տեղադրվաղ քաղաքի քարտեզը և կենտրոնական փողոցներում գտնվող զբոսաշրջային վայրերի ցուցանիշները:



Եւս մեկ խնդիր, որի մասին խոսում են Ախալցիխեում՝ ջրային համակարգն է: Զազա Նաթենաձեն կարծում է, որ այս պարագայում զբոսաշրջիկների քանակը չի կարող մեծանալ:



«Քաղաքում հարմարավետ հասարակական զուգարանների առկայությունը անհրաժեշտ է, ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև ախալցխացիների համար»,- ասում է Զազա Նաթենաձեն:

Ախալցխայի քաղաքապետարանում հանրային զուգարանների կարգավիճակը և քանակը խնդիր չեն համարում, քանի որ ասում են, որ հասարակական զուգարանները տեղակայված են յուրաքանչյուր զբոսաշրջային ճանապարհի վրա:

Ըստ Ախալցխայի քաղաքապետարանի, անցյալ տարի քաղաքի ճանապարհային ոչ մի վերանորոգում չի անցկացվել: 2018 թ. Նոյեմբերի 13-ին քաղաքապետարանի զարգացման հիմնադրամը հայտարարեց տենդեր: Հաղթող ճանաչված «Էլիտ Տեխնոլոգիա» ընկերությունը հուլիսից կսկսի ճանապարհային աշխատանքների իրականացումը: Ծրագրի արժեքը 363 162 լարի է:

Մինչև ենթակառուցվածքի բարելավումը, Ախալցիխեի բերդ այցելել են ուկրաինական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները, որով Ախալցխայում բացվեց զբոսաշրջային շրջանը:
  • 2012 թ. - 83 955 այցելու
  • 2013 թ. - 132 072այցելու
  • 2014 թ.- 117 548 այցելու
  • 2015 թ. - 118 921 այցելու
  • 2016 թ.- 137 633 այցելու
  • 2017 թ. - 141591 այցելու
| Print |