Խմելու և ոռոգման ջրի խնդիրները, անսարքի ճանապարհներ – սա միայն մեկ մասն է այն խնդիրների, որոնք անհանգստացնում են Ադիգենի մունիցիպալիտետի գյուղ Բոլաջուրի բնակչությանը:
«Մեր գլխավոր խնդիրը ճանապարհնրերի և ծիսակատարությունների տան հարցն է: Հարևանը հարևանի տուն չի կարող գնալ, ճանապարհների պատճառով շտապ օգնության մեքենան մինչև տուն հասնել չի կարող: Ինչ վերաբերվում է ծիսակատարությունների տանը՝ կառույցի մոտ գտնվող խողովակից ամբողջ ջուրը հոսում է այնտեղ»,- ասում է Նազի Զաբախիձեն:
![](/images/temp/2019/05/31/286f7e21dd2244725538771ef13d3be6.jpg)
Գյուղում տարածված անգործության պատճառով երիտասարդներում հակամարտությունները նույնպես հաճախացել է: Տեղացիները նշում են, որ բանավեճերի հիմնական պատճառը անգործությունն է: Շաքրի Քիմաձեն բողոքում է ստեղծված իրավիճակից:
«Գյուղը անգործությամբ է տառապում: Երիտասարդները այնքան են անգործ մնում, որ երեկոյան հավաքվում են «բիրժայում» և խաղեր խաղում»,- պատմում է Շաքրո Քիմաձեն:
Ի տարբերություն ծեր տղամարդու՝ երիտասարդ Յուրի Գաբաձեն ուշադրության կենտրոնում պահում է ջրերի անլուծելի խնդիրը:
«Երկու շաբաթ է, ինչ գյուղում մարզպետ է նշանակվել, խմելու ջրի խնդիրը լուծվել է, սակայն նույնը ասել չետք կարող ոռոգման հարցի մասին»,- ասում է Յուրի Գաբաձեն:
![](/images/temp/2019/05/31/c9537d1dd7adf600f0d2cbc28346e7fa.jpg)
Ադիգենի քաղաքապետի ներկայացուցիչը Բոլաջուրում՝ Ջեմալ Չխիտունիձեն 9-րդ ալիքի մոտ հայտարարում է, որ բոլոր այն հարցերը, որոնք անհանգստացնում են գյուղացիներին, նախատեսված է 2019 թվականի ծրագրում, նրանցից մի մասը լուծվել են, իսկ մյուս մասի համար տենդեր են հայտարարել:
«Տեղական բյուջեից գյուղի ծրագրով 16 000 լարի նախատեսել է, որի սահմաններում ոռոգման խնդիրը կլուծվի: Այս պահի դրությամբ հայտարարել ենք 2 տենդեր – մինչև գերեզման տանող ճանապարհների վերանորոգումը և խմելու ջրի հին համակարգի նորացման համար: Ջրի հարցի լուծման համար սար բարձրանալ և աղխատանքներ իրականացնել՝ ձյան պատճառով դեռևս անհնար է: Հենց որ բնական պայմանները բարենոաստ լինեն, կբարձրանանք և այս հարցին վերջ կտանք»,- ասում է Ջեմալ Չխիտունիձեն:
Ըստ Ադիգենի ենթակառուցվածքների ծառայության ղեկավարի, գյուղի աջակցության ծրագիրը
«Գյուղ Բոլաջուրի համար հատկացրել է 12 000 լարի, իսկ 4 000 լարի ավելացրել է մունիցիպալիտետը, սակայն թե երբ կվերջանա աշխատանքները, դեռևս անհայտ է»,- ասում է Ադիգենի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար՝ Գոդերձի Սխիրտլաձեն: