Ախալքալաքի երկու գյուղերում 19-րդ դարի տաճարների վերանորոգումը սկսվել է առանց աշխատանքային ծրագրի
և մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության թույլտվության: Սա առաջին դեպքը չէ, երբ բնակչությունը առանց թույլատվության փոխում է պատմական հուշարձանի նախնական տեսքը, ինչը համարվում է օրենքի խախտում:
Ախալքալաքի գյուղ Կորխ, մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը այցելել է երկրորդ անգամ: Վերահսկման ծառայություն աշխատակից՝ Լեւան Ճավճավաձեն պտրք է փնտրի նշաններ, որը կհաստատի, որ տեղացիները աշխատանքները չեն դադարեցրել, չնայած զգուշացման և տուգանքի:
«Գործակալությունը զգուշացում է գրել, տուգանել է 5 000 լարիով, սակայն ստանում ենք ծանուցում, որ առանց թույլտվություն ստանալու սկսած աշխատանքները կրկին շարունակում են: Եթե այս տեղեկությունը հաստատվի, կտուգանեն 10 000 լարի չափով: Եթե չդադարեն, կդիմենք իրավապահ մարմիններին և հարցին լուծում կտրվի քրեական օրենսդրության օգնությամբ»,- ասում է գործակալության մամլո ծառայության ղեկավար՝ Բեքա Բառամիձեն:
Մշակութային ժառանգության գործակալության կողմից գրված զգուշացումի հիմքով, տուգանման հարցը կքննարկվի մայիսի 30-ին, Ախալքալաքի դատարանում: Գործակալությունը, Յուրի Ծառուկյանին, ով ֆինանսավորում է աշխատանքները, տուգանել է 5 000 լարիով: Տեղացիները քանդում են շինության վնասված պատերը և դրանց փոխարեն պատրաստվում են կառուցել նորը:
«Թույլատվություն ստանալու համար բնակչությունը դիմել է քաղաքապետարան, իսկ մենք մեկ շաբաթ առաջ նամակներ ուղարկեցինք մշակութային ժառանգության և կրոնական գործակալություններ»,- ասում է Ախալքալաքի քաղապետի տեղակալ՝ Արմեն Մարանգոզյանը:
Նման աշխատանքներ, բնակչության նախաձեռնությամբ սկսվել են ոչ միայն Կորխում: Ախալքալաքի գյուղ Տուրցխում, բնակչությունը սեփական միջոցներով որոշել է ամրացնել 19-րդ դարի տաճարի տանիքը: Պետական հաստատության զգուշացումից հետո մշակութային ժառանգության վերականգնումը ընդհատվեց:
![](/images/temp/2019/05/31/053ca7b1e6cf07e0e44bd8bc68c0f451.jpg)
Գյուղ Տուրցխի տաճարի վերականգնումըԹե ինչու՞ են աշխատանքներ սկսել առանց գործակալությունից թուլյտվություն ստանալու – այս մասին տեղացիները զրուցել չեն ցանկանում: